«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:30, 07 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը ակնկալում է տեսնել մադրիդյան ակումբի հաղթանակը, բայց կարծում է, որ «Գրանադան» կկարողանա գրավել մրցակցի դարպասը: 

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս: Մադրիդցիները տանը ջախջախում են իրենց մրցակիցներին՝ խփելով 5-6 գնդակ: Նոր գլխավոր մարզչի օրոք «Ռեալը» մեկ արտագնա հանդիպում է անցկացրել ու ձախողվել:

Կարծում եմ, երկրորդ անգամ Զիդանն ու իր ֆուտբոլիստներն իրենց թույլ չեն տա միավորների կորուստ: Հաղթանակի դեպքում «Ռեալը» կրկին մեկ միավորով ետ կմնա «Աթլետիկոյից»: Իսկ եթե կրկին չկարողանա հաղթել, ապա վերջնականապես կկորցնի չեմպիոնության շանսերը:

«Գրանադան» նույնիսկ «Բետիսից» վատ է հանդես գալիս: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում հյուրերի հաղթանակի վրա: Բայց միեւնույն ժամանակ ակնկալում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: Ինչպես արդեն ասացի, «Ռեալը» այդքան հուսալի չի գործում արտագնա հանդիպումներում, իսկ «Գրանադան» կորցնելու ոչինչ չունի. թիմն առանց այդ էլ ընթանում է վտանգավոր գոտում:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
23:30/7 փտր
«Գրանադա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ