«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

00:00, 14 մյս 2021
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Լա Լիգայի 36-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ:

Իսպանիայում այժմ «Եկեք ճանապարհը զիջենք միմյանց» անվանվամբ առաջնություն է ընթանում: Ոչ ոք չի ցանկանում հաղթել Լա Լիգայում: Միգուցե մենք ինչ-որ բան չգիտե՞նք:

«Ատլետիկոն» ամեն ինչ անում է՝ ընկերներին առաջ թողնելու համար: «Բարսելոնան» երեք խաղ է՝ չի կարողանում հաղթել և երկու անգամ ոչ-ոքի խաղաց: Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ փրկվեց «Սևիլիայի» դեմ հանդիպմանը:

Այդ ամբողջ պատմությունն ու աղմուկը, այդ ճնշումենրը մրցավարների վրա, որոնցից Իսպանիայի առաջնությունում ոչ միայն «Ռեալը», այլ բոլորն են տուժել: Վերջին երկու տարվա ընթացքում Պրիմերայում մրցավարության միջին մակարդակը կտրուկ ընկել է, ընդ որում՝ Մատեո Լաոսն աշխարհի լավագույն մրցավարն է, ով հավակնում է սպասարկել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնության եզրափակիչները:

Ինչ վերաբերում է «Գրանադայի» հետ հանդիպմանը, ապա «Ռեալը» կազմի հետ կապված հսկայական խնդիրներ ունի, այնտեղ ինչ-որ աղետալի վիճակ է: Շուտով ֆուտբոլիստներին հայտարարությամբ են փնտրելու: Չնայած այդ ամենին՝ ինձ թվում է, որ «Ռեալը» կհաղթի այս խաղում: Դժվար թե «արքայական» ակումբը երկրորդ անընդմեջ անգամ ձեռքից բաց թողնի հնարավորությունը: Դա Զինեդին Զիդանին հատուկ չէ:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 36-րդ տուր
00:00/14 մյս
«Գրանադա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ