«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 07 փտր 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսսում է արել Լա լիգայի 23-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա կիրակի երեկոյան՝ Գրանադայի «Լոս Կարմենես» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում:

Լավ է, որ «Գրանադայի» դարպասը «Ռեալի» սան չի պաշտպանելու: Բոլորս ենք հիշում, թե 2 շաբաթ առաջ մադրիդցիների դեմ խաղում ինչ արեց Անտոնիո Ադանը: «Բետիսի» դարպասապահը իսկական հրաշքներ գործեց և կարողացավ անդալուսցիների համար 1 միավոր պահպանել: Այդ խաղում «Ռեալը» ստեղծեց գոլային պահեր, բայց Ադանը հրաշալի խաղաց, իսկ «սերուցքայինները» բազմաթիվ վտանգավոր գրոհներ չիրացրեցին:

Հիմա «Ռեալը» գնում է Գրանադա: «Գրանադան» մրցաշարային աղյուսակի ներքևի հատվածում է գտնվում: Այս թիմը շատ է բաց թողնում՝ 44 գոլ 22 խաղում: Նման պաշտպանությամբ «Ռեալին» դիմադրելը հեշտ չի լինի, այդ պատճառով էլ ուզում եմ խաղալ «Մադրիդի «Ռեալի» անհատական ՏՇ 2,5 գոլ» տարբերակի վրա: Գործակիցը շատ հարմար է: Ավելին, խոսակցություններ կան, որ Գարեթ Բեյլը վնասվածքից հետո մադրիդցիների կազմ կվերադառնա: Կարիմ Բենզեմայի մոտ ամեն ինչ կարգին է: Ֆրանսիացին վերջերս բոլոր խաղերում գոլ է խփում: Ռոնալդուն կրկին սկսել է հաջողության հասնել: «Գրանադայի» համար չափազանց բարդ կլինի «Ռեալին» կանգնեցնելը:

Համարձակ խաղացողները կարող են մի փոքր ռիսկի դիմել և 3,5-ից տոտալ շատ գոլով վերցնել «Ռեալի» հաղթանակը: Տանը «Գրանադան» բավական համարձակ է խաղում և քիչ գոլեր չի խփում: Բիլբաոյի «Աթլետիկն» ու «Սևիլիան» զգացել են դա իրենց վրա: Մադրիդցիների պաշտպանությունը արտագնա խաղերում միշտ չէ, որ վստահ է գործում: 3:1, 4:1 հօգուտ «Ռեալի», ինչու՞ ոչ:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 23-րդ տուր
23:30/7 փտր
«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա, 23-րդ տուր
23:30/7 փտր
«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ