«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 06 մյս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը վստահ հաղթանակ կտանեն:

https://youtu.be/WuzPbQjx7sc

«Գրանադան» ընդդեմ «Ռեալի»: Այս խաղից սենսացիաներ չեմ սպասում: Կարծում եմ, որ Մադրիդը վստահ 3 միավոր կվաստակի: Ենթադրում եմ, որ Զիդանի թիմը խոշոր հաշվով կհաղթի, հետևաբար իմ խաղադրույքը հյուրերի (-2,5) ֆորան է:

Վերջերս Իսպանիայում հարցնում են, թե որ կազմն է ավելի ուժեղ՝ A, թե B: B կազմն այն կազմն է, որը կխաղա Գրանադայում: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մադրիդյան դերբիների միջև առաջատարները պետք է հանգստանան: Գրանադայում հաստատ կխաղա երկրորդ կազմը: Մադրիդցիների երկրորդ կազմը վերջին ամսում ավելի վստահ ու դիտարժան խաղ է ցուցադրել, քան առաջինը: Գեղեցիկ ու վստահ հաղթանակը Խիխոնում 3:2 հաշվով և Իսկոյի դուբլով, «Դեպորտիվոյի» նկատմամբ հաղթանակը (6:2) ցույց տվեցին, որ «Ռեալի» երկրորդ կազմը ոչ միայն մրցունակ է, այլ նույնիսկ ավելի լավ է խաղում, դրսում ավելի շատ միավորներ է վաստակում, քան մինչ այդ «սերուցքայինների» առաջին կազմը:

Այնուամենայնիվ, առաջին կազմն ավելի ուժեղ է, որովհետև «Ռեալը» հենց առաջին կազմով դերբիում 3:0 հաշվով ջախջախեց «Աթլետիկոյին»: Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ և հանեց բոլոր հարցերը: Կարծում եմ, որ սա «Ռեալի» լավագույն խաղերից մեկն էր այս մրցաշրջանում, եթե իհարկե ոչ լավագույնը: Զիդանի թիմն այդ խաղում իրոք տպավորեց:

Իսկ հիմա խաղային պրակտիկա չունեցող «Ռեալի» պահեստայինները, կարծում եմ, որ կջախջախեն «Գրանադային», որը շատ թույլ թիմ է: Կարծում եմ, որ առանձին դիրքերում B կազմն ավելի ուժեղ է, քան A-ն: Օրինակ, Մորատան Բենզեմայից ուժեղ է: Ասենսիոն Ռոնալդուից ուժեղ չէ, բայց բոլոր խաղերում տպավորում է, ցուցադրում է շատ որակյալ խաղ և թիմին մեծ օգուտ է տալիս:

Կարծում եմ, որ աջից այս անգամ կխաղա Լուկաս Վասկեսը, որովհետև Իսկոն նախորդ խաղում մեկնարկից հանդես եկավ ձախ եզրում, և նրան հանգիստ է պետք: Այդ պատճառով էլ Լուկաս Վասկեսը ամենայն հավանականությամբ  խաղաժամանակ կստանա, Իսկոն ու Մարիանոն փոխարինման դուրս կգան, մեկնարկային կազմում կլինի Խամես Ռոդրիգեսը, Կովաչիչը նույնպես կխաղա: Այս բոլոր խաղացողները «Գրանադայի» ֆոնին շատ բարձրակարգ են և կարող են փայլել ու բազմաթիվ գոլեր խփել:

«Գրանադան» արդեն ավարտել է առաջնությունը: Թիմն արդեն դուրս է մնացել ուժեղագույնների խմբից: Նախքան Տոնի Ադամսի թիմը գլխավորելը «Գրանադան» մի փոքր մրցունակ էր, բայց մարզչական փոփոխությունից հետո ոչինչ չի ստացվում: Անգլիացու գլխավորությամբ 4 խաղերում «Գրանադան» պարտվել է և խփել ընդամենը 1 գնդակ: 4 խաղում բաց է թողել միջինը 2 գոլ: Թիմը քանդվել է և հրաժեշտ կտա Պրիմերային:

Բավական է ասել, որ «Գրանադայի» լավագույն խաղացողներից Սերխիո Սամպերը խաղադաշտ դուրս չի գա, որովհետև եթե նա 1-2 անգամ խաղա, ապա անդալուսցիները «Բարսելոնային» 250 հազար եվրո պետք է վճարեն, իսկ «Գրանադան» գումար չունի: Ինչ իմաստ ունի մրցաշրջանի ավարտին խաղալ ամբողջ ուժով, եթե նրանք արդեն դուրս են մնացել Լա լիգայից: «Գրանադայի» մտքերն արդեն կապված են հաջորդ մրցաշրջանի հետ՝ ով է մնալու թիմում, ինչ նոր ֆուտբոլիստներ են գնելու Սեգունդայից:

Մի խոսքով, կարծում եմ, որ չմոտիվացված «Գրանադան» իր չստացված մարզչի հետ երիտասարդ, ագրեսիվ ու մոտիվացված Մադրիդի ֆուտբոլիստների դեմ շանսեր չունի: «Սերուցքայինները» անպայման կփորձեն իրենց բարձր կարգը ցուցադրել:

Գլխավորն այն է, որ խաղադրույքն աշխատի: Կարծում եմ, որ «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը կկայանա: Ցանկանում էի տոտալ շատով խաղալ «Ռեալի» հաղթանակի վրա: Հաշիվը կարող է 3:1 կամ 4:1 լինել, բայց գործակիցները շատ ցածր էին, այդ պատճառով էլ կխաղամ հյուրերի (-2,5) ֆորայով:

Իհարկե, Մադրիդը պաշտպանությունում խնդիրներ ունի: Նրանք կարող են և բաց թողնել, «Ռեալը» վերջերս հաճախ է բաց թողնում, բայց հարձակվողական ուժը կչեզոքացնի այդ ամենը: Մորատայի մեկ հեթ-տրիկը կարող է վերացնել պաշտպանության բոլոր սխալները: Եթե Մադրիդը բաց թողնի, ապա 4:1 կամ 5:1՝ շատ հավանական տարբերակներ են: Կարծում եմ, որ եթե «Ռեալի» առաջին կազմը «Գրանադայի» դեմ կխաղար առանց մեծ ցանկության ու կես ոտքով կհաղթեր, ապա երկրորդ կազմը ցանկություն ունի շատ գոլեր խփել ու իրեն լավ դրսևորել:

Կարծում եմ, որ Գրանդայում խոշոր հաշվով հաղթանակը Մադրիդին կմոտեցնի չեմպիոնական տիտղոսին: Ահա Մադրիդի հաղթանակի սիմվոլը՝ «Սիբելես» շատրվանը: Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Ռամոսը կնստի այստեղ և կցուցադրի «Ռեալի» շարֆը, կնշի չեմպիոնությունը: «Սերուցքայինները» առաջնությունում հաճախ չեն հաղթում: Վերջին 7 տարիների ընթացքում նրանք ընդամենը 1 անգամ են Լա լիգայի չեմպիոն դարձել, բայց կարծում եմ, որ այս տարի էլ կդառնան: Երբեմն հաճելի է սխալվելը, բայց այս անգամ «Ռեալը» կհասնի չեմպիոնական տիտղոսին, և եթե թիմը միավորներ կորցնի, ապա հաստատ ոչ Գրանադայում, այդ պատճառով էլ իմ խաղադրույքը «Գրանադայի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակն է:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ Բարսելոնայից Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Ցտեսություն!

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 36-րդ տուր
22:45/6 մյս
«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ