«Գրանադա» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 02 ապր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 29-րդ տուրի «Գրանադա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ տանտերերը խոշոր հաշվով չեն պարտվի:

Բարդ իրավիճակ է: «Բարսելոնան» առանց Մեսսիի է, ով դեղին քարտերի պատճառով որակազրկվել է: Չեմ կարող ասել, որ կատալոնացիներին «Գրանադայի» դեմ խաղերը միշտ հեշտ են տրվում, չնայած նախորդ մրցաշրջանում կատալոնացիներն այնտեղ չեմպիոնություն ձևակերպեցին՝ հաղթելով 3:0 հաշվով: Դրանից առաջ եղել է հաղթանակ 3:1 հաշվով, իսկ 2014-ին «Բարսան» պարտվել է: Մի խոսքով, ամենահեշտ արտագնա հանդիպումը չէ, մանավանդ, որ «Գրանադան» պայքարում է փրկվելու համար:

Նեյմարը լավ մարզավիճակում է, բայց թռիչքները կարող են ազդել նրա խաղի վրա: Սուարեսի մոտ նույն վիճակն է: Բացի այդ, նա վատ տրամադրություն ունի: Ուրուգվայը ԱԱ 2018-ի որակավորման փուլում պարտվեց: Առանց Մեսսիի բարդ կլինի:

Այստեղ կխաղամ տանտերերի վրա: Առաջարկում եմ «Գրանադայի» (+2) ֆորայով հաղթանակը: Չեմ սպասում կատալոնացիների խոշոր հաշվով հաղթանակին: Նույնիսկ առաջին շրջանում տանը «Բարսան» համեստ հաշվով հաղթեց՝ 1:0: Այն ժամանակ Էնրիկեի թիմը լավ մարզավիճակում չէր: Չեմ բացառում, որ «Բարսան» Գրանադայում կարող է չհաղթել, իսկ հաղթելու դեպքում դա կանի 1 գնդակի տարբերությամբ:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 29-րդ տուր
22:45/2 ապր
«Գրանադա» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ