«Գրանադա» – «Բարսելոնա»․ Իվան Մլեչնիի կանխատեսումը

21:30, 08 հնվ 2022
Ռեպեր, նախկին ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Իվան Մլեչնին կանխատեսում է արել «Գրանադա» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Գրանադան» վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրում։ Առաջին շրջանի միջնամասում թվում էր, որ այս թիմը պայքարելու է տեղը Լա լիգայում պահպանելու համար, սակայն հիմա «Գրանադան» միավորների զգալի պաշար է հավաքել։ Թիմն անպարտելի է վերջին 6 խաղում։

«Բարսելոնայում» իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է։ Թիմը, կարելի է ասել, նորից է կառուցվում և այդ գործընթացը երկար է տևելու։ Տրամաբանական է, որ այս մրցաշրջանում կատալոնացիների նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է։ Նրանք քայլ առ քայլ առաջ են գնում։ Աստիճանաբար շարք են վերադառնում վնասվածք ունեցող խաղացողները։ Ապաքինվում են նաև կորոնավիրուսով վարակվածները։ Այնպես որ, «Բարսելոնայի» համար մրցաշրջանը կարող է ավելի լավ ընթացք ունենալ, քան կանխատեսվում էր։

2 թիմերն էլ, ընդհանուր առմամբ, շատ գոլեր չեն խփում։ Պետք չէ սպասել, որ այս խաղը գոլառատ կլինի։ 2 թիմերի համար էլ կարևոր է միավորներ հավաքելը։ Կարծում եմ, որ այս խաղում թիմերն առաջին հերթին շեշտը կդնեն պաշտպանության վրա։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» այս խաղում պետք է հաղթի, որպեսզի ամրապնդվի 5-րդ տեղում։ Ընտրում եմ «Բարսելոնան» կհաղթի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․40 գործակցով։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
21:30/8 հնվ
«Գրանադա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ