«Գոլդեն Սթեյթ» – «Ֆինիքս»: Կանխատեսում

05:00, 31 մրտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Գոլդեն Սթեյթ» – «Ֆինիքս» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման վերաբերյալ։

«Գոլդեն Սթեյթ»

Առանց Ստեֆ Կարիի «Սթեյթը» պարտվել է վերջին 5 դիմակայություններից 4-ում: Իսկ անհաջող խաղերի ընթացիկ շարքն արդեն հասել է երեքի: Այնուամենայնիվ, տանն անհրաժեշտ մոտիվացիայի դեպքում Քերի թիմը պետք է որ հավաքվի: Հարազատ պատերի ներքո «Գոլդեն Սթեյթը» պարտվել է նախորդ 2 խաղերում: Երրորդ տեղն այս պահին բավականին հարմար է «Ուորիորզի» համար: Դա թույլ կտա մինչև եզրափակիչ չհանդիպել «Ֆինիքսին»: Սակայն «Դենվերը» սեղմում է, այդ պատճառով էլ Քերի կոլեկտիվը խաղալու է ամբողջ հզորությամբ՝ հատկապես, որ Դրեյդմոնդ Գրինը շատ չարացած է նախորդ անհաջողությունների համար: Շարքում են լինելու Քլեյ Թոմփսոնն ու Օտո Պորտերը, հետևաբար, տնային հաղթանակը շատ հնարավոր է:

«Ֆինիքս»

«Սանսը» հաղթել է վերջին 8 խաղերում, իսկ մնացած հանդիպումները Մոնտի Ուիլյամսի թիմի համար վերածվել են ընկերականի: Կարիք չկա ներդնել բոլոր ուժերը, քանի որ, թիմն այլևս չի կորցնի առաջատարությունը: Արիզոնցիներն արդեն 8 անընդմեջ արտագնա հաղթանակ են տարել, իսկ դեկտեմբերի 18-ից «Ֆինիքսը» դրսում ընդամենը 3 անգամ է պարտվել: Ժամանակն է, որ այս խելահեղ շարքն ընդհատվի: Չի բացառվում, որ առաջատարներից շատերը հանգստի հնարավորություն կունենան:

Կանխատեսում

Թեկուզև առանց Կարիի, բայց սեփական երկրպագուների բուռն աջակցությամբ ու մրցակցի թույլ մոտիվացիայի պայմաններում, «Գոլդեն Սթեյթն» ի զորու է ընդհատել «Ֆինիքսի» հաղթական շարքը: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Գոլդեն Սթեյթը» տանն ընդամենը մեկ անգամ է 7 միավորի տարբերությամբ պարտվել: Ավելացնեմ, որ թիմերի միջև կայացած վերջին 3 հանդիպումներից երկուսում «Գոլդեն Սթեյթն» ավելի ուժեղ է եղել:

Ընտրում եմ «Գոլդեն Սթեյթի» (+7) հանդիկապով հաղթանակը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
NBA
05:00/31 մրտ
«Գոլդեն Սթեյթ» – «Ֆինիքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ