Goal.com-ի կանխատեսումը. «Վալենսիան» և «Լաս Պալմասը» կփոխանակվեն գոլերով
Գարի Նեւիլը «Վալենսիայի» ղեկին դեռեւս միայն Իսպանիայի գավաթում է հաղթել: Նրա թիմը կձգտի «Լաս Պալմասի» հետ հանդիպմանը չորրորդ անգամ հաղթել այս մրցաշարում:
Ինչ վերաբերվում է Պրիմերային, ապա վալենսիացիները չեն հաղթել 2015 թվականի նոյեմբերից: Բնականաբար, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի վրա ճնշում կա, որը կարող է մեղմանալ գավաթում լավ ելույթների դեպքում:
«Լաս Պալմասը» հիմա կենտրոնացած է Պրիմերայում մնալու վրա: Այս թիմը լավ մարզավիճակում է և նախորդ փուլում հաղթել է «Էյբարին»:
Եթե նայենք թիմերի վերջին արդյունքներին, ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը խնդիրներ չունի գոլեր խփելու հետ: «Չղջիկները» վերջին ինը խաղերից յոթում գոլ են խփել, իսկ «Լաս Պալմասը» նախորդ 11-ից 9-ում:
Վալենսիացիներին տանը գրեթե միշտ հաջողվում է գոլ խփել: Նրանք «Մեստալյեում» կայացած16 խաղերից ընդամենը երկուսում են խաղադաշտից առանց գոլի հեռացել: Նաեւ պետք է նշել, որ նրանք գոլ են բաց թողել այդ խաղերից 9-ում: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել երկու թիմերի գոլ խփելու վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: