Goal.com-ի կանխատեսումը. «Տոտենհեմը» կհաղթի «Նորվիչին» եվրոպական (-1) ֆորայով

19:00, 26 դկտ 2015

Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Տոտենհեմ» — «Նորվիչ» խաղի վերաբերյալ: Նա կարծում է, որ «Տոտենհեմը» կկարողանա հաղթել եվրոպական (-1) ֆորայով:

«Տոտենհեմին» հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի հաստատի հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ում հայտնվելու իր հավակնությունները: Այս թիմերի միջև նախորդ հանդիպման ժամանակ Մաուրիսիո Պոչետինոի ֆուտբոլիստները հաղթեցին «Նորվիչին», որը «Ուայթ Հարթ Լեյն» կատարած վերջին 3 այցերում չէր պարտվել:

Իհարկե, պետք է հիշեցնել, որ «Տոտենհեմը» վերջին տնային խաղում պարտվեց «Նյուքասլին», իսկ «Նորվիչը» հյուրընկալվելիս հաղթանակի հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Այս 2 արդյունքներն էլ անսպասելի էին:

Այս ամենից հետո «Տոտենհեմը» հաղթեց «Սաութհեմպտոնին»: Հաշվի առնելով այդ հաղթանակը և այն, որ «Նորվիչը» հյուրընկալվելիս այնքան էլ հաջող հանդես չի գալիս, կարող ենք «Տոտենհեմից» արդյունավետ խաղ սպասել:

«Օլդ Թրաֆորդում» տարած հաղթանակը «Նորվիչի» համար առաջինն էր օգոստոսին Լիգայի գավաթի շրջանակներում «Ռոտերհեմի» դեմ տարած հաղթանակից հետո:

«Տոտենհեմի» ֆորայով հաղթանակի վրա խաղադրույք կատարելը խելացի քայլ է: Եթե ուշադրություն դարձնենք լոնդոնցիների գրանցած արդյունքներին, ապա կտեսնենք, որ 7 հաղթանակներից հինգի դեպքում նրանք հաղթել են 2 կամ ավելի գոլերի տարբերությամբ:

«Նորվիչն», իր հերթին, այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ հյուրընկալվելիս սեփական դարպասն անառիկ չի պահել: Դրսում «Նորվիչը» վերջին 8 խաղերից հինգում նվազագույնը 2 գնդակ է բաց թողել:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Տոտենհեմ» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ