Goal.com-ի կանխատեսումը. Թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց կհաղթի «Նապոլին»

23:45, 19 հնվ 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ալ-Հաին Քոուլը կանխատեսում է արել Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի «Նապոլի» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց կհաղթի «Նապոլին»: 

Չնայած առաջնությունում թիմերին բաժանում է 4 միավոր, նրանց խաղաոճերը շատ տարբեր են:

«Նապոլին» համարվում է Ա Սերիայի ամենաարդյունավետ թիմը: Առաջնության 20 խաղերում թիմը խփել է 41 գնդակ: Իր հերթին՝ «Ինտերը» ունի առաջնության լավագույն պաշտպանությունը: Նույնքան խաղերում Մանչինիի սաները բաց են թողել 13 գնդակ:

«Նապոլին» հաղթել է «Ինտերի» դեմ վերջին 13 տնային խաղերից իննում ու ոչ մի խաղում չի պարտվել: Միմյանց միջեւ վերջին հանդիպումը ավարտվել է նեապոլցիների 2:1 հաշվով հաղթանակով ու ելնելով թիմերի ներկայիս մարզավիճակներից՝ այդ խաղերի շարքը կարող է շարունակվել:

Այս մրցաշրջանում «Ինտերը» արտագնա բոլոր խաղերում կարողացել է գրավել մրցակիցների դարպասները, իսկ «Նապոլին» տանը չի պարտվել (12 հաղթանակ, 2 ոչ-ոքի), այդ պատճառով իմ խաղադրույքն է՝  3,60 գործակցով ««Նապոլին» կհաղթի եւ երկու թիմերն էլ գոլ կխփեն»:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, 1/4-րդ եզրափակիչ
23:45/19 հնվ
«Նապոլի» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ