Goal.com-ի կանխատեսումը. «Սելտան» առաջին կեսում կգրավի «Սեւիլիայի» դարպասը

23:30, 11 փտր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Սելտա» — «Սեւիլիա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը առաջին կեսում կկարողանան գոլ խփել: 

Այս դիմակայության առաջին խաղում «Սեւիլիայի» 4:0 հաշվով տարած համոզիչ հաղթանակը նշանակում է, որ պատասխան խաղում շատ քիչ ինտրիգ կա:

Եզրափակիչ դուրս գալու համար «Սելտայից» պատմական քամբեք է սպասվում: Չնայած նրան, որ այս մրցաշարի պատմության մեջ այդպիսիք եղել են, քիչ հավանական է, որ գալիսիացիները դրան նույնիսկ մոտ կլինեն:

Նախորդ հանգստյան օրերին այս երկու թիմերը հանդիպեցին Իսպանիայի առաջնության շրջանակներում, որտեղ խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Հենց այս արդյունքն էին սպասում գավաթային առաջին հանդիպմանը: Սակայն «Սեւիլիայի» հարձակումը փայլեց, իսկ «Սելտայի» մոտ զգացվում էր Նոլիտոյի բացակայությունը:

«Բալաիդոս» մարզադաշտը դժվար բարձունք է մնում, թեեւ «Սեւիլիան» այս անգամ էլ կփորձի այն հաղթահարել: Անդալուսցիների արտագնա հանդիպումները հակադրում են իրենց տնային վառ խաղերին: 17 արտագնա խաղերում թիմին հաջողվել է հաղթել ընդամենը 3 անգամ: Այդ հաղթանակներից երկուսը թիմը տարել է «Լոգրոնեսի» ու «Միրանդեսի» նկատմամբ:

Հաշվի առնելով դա՝ տպավորություն է ստեղծվում, որ առաջին խաղակեսում «Սելտայի» գոլի գործակիցը չափազանց մեծահոգի է: Կարելի է խաղադրույք կատարել առաջին կեսում «Սելտայի» հաղթանակի վրա, բայց սրա գործակիցը մի փոքր ցածր է:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ. կիսաեզրափակիչ. պատասխան հանդիպում
23:30/11 փտր
«Սելտա» - «Սեւիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ