Goal.com-ի կանխատեսումը. «Ռեալն» արդյունավետ խաղում կհաղթի «Ռայո Վալյեկանոյին»

18:00, 23 ապր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Պրիմերայի 35-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Արքայական ակումբը» հաղթանակ կտանի և խաղում 3,5 գոլից շատ կխփվի: 

«Վիլյառեալի» նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակը «Ռեալի» համար 8-րդ անընդմեջն էր առաջնությունում, և թիմը վստահ է, որ կարող է երկարացնել այդ շարքը հարևանների հետ խաղում, ովքեր պայքար են մղում Պրիմերայում մնալու համար:

«Ռայոն» իր հերթին հիանալի հնարավորություն ուներ հաղթելու «Մալագային», բայց ավելացված ժամանակում կորցրեց այն ու ստիպված եղավ բավարարվել ոչ-ոքիով:

«Ռեալի» խփած երեք գոլերը թույլ տվեցին 7-րդ անգամ անընդմեջ մրցաշրջանում գոլերի թիվը հասցնել 100-ի: Պրիմերայի այս մրցաշրջանում «սերուցքայիններից» ավել ոչ մի թիմ չի խփել:

«Ռայո Վալյեկանոն» նույնպես արդյունավետ է խաղում, թեև այդքան վստահ հանդես չի գալիս: Հնարավոր է` ծիծաղելի է, որ առաջնության 16-րդ թիմը արդյունավետությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը:

Այնուամենայնիվ, Պակո Խեմեսի թիմը մեծ խնդիրներ ունի պաշտպանությունում: «Ռայոն» ռիսկի է դիմում առաջնությունն ավարտել որպես ամենաշատը գոլ բաց թողած ակումբ: «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում նրանք 10 գոլ բաց թողեցին, թեև մեկ ժամ խաղացին 9 հոգով: Տրամաբանությունը կանխագուշակում է, որ շաբաթ մենք ևս գոլեր կտեսնենք:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 35-րդ տուր
18:00/23 ապր
«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ