Goal.com-ի կանխատեսումը. Պորտուգալիան ու Բելգիան ոչ-ոքի կխաղան

22:45, 29 մրտ 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Պորտուգալիա — Բելգիա ընկերական հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը ոչ-ոքի կխաղան: 

Բրյուսելում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով այս հանդիպումը կկայանա Պորտուգալիայում: Ահաբեկչական հարձակման վտանգ կար:

Ամենայն հավանականությամբ Բելգիայի հավաքականի հաղթանակի բարձր գործակիցը պայմանավորված է որոշ առանցքային ֆուտբոլիստների բացակայությամբ, որոնց թվում են Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, Քրիստիան Բենտեկեն, Կեվին դե Բրույնեն, Էդեն Ազարը, Վենսան Կոմպանին, Դիվոկ Օրիգին և Յան Վերտոնգենը:

Պորտուգալացիների կազմում կա Կրիշտիանու Ռոնալդուն, թեև դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի խաղադաշտում, հաշվի առնելով, որ շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» խաղալու է «Բարսելոնայի» հետ: Հարձակվողը նաև 90 րոպե է անցկացրել Բուլղարիայի դեմ խաղում:

Փորձառու կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կառվալյոն նույնպես հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Հաշվի առնելով նաև մի քանի ֆուտբոլային գործոններ, ոչ-ոքիի վրա խաղադրույքը տրամաբանական է երևում:

Թվում է, ավելի հավանական է համարվում ՏՔ 2,5 գոլը, բայց դրա գործակիցն այնքան էլ գրավիչ չէ: Հետևաբար, ընտրում ենք ոչ-ոքի ելքը:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:45/29 մրտ
Պորտուգալիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ