Goal.com-ի կանխատեսումը. «Նապոլին» կհաղթի «Լացիոյին»

23:45, 03 փտր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Էլ Հեյն-Քոուլը կանխատեսում է արել Ա Սերիայի 23-րդ տուրի «Լացիո» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Սարրիի սաները հաղթանակ կտանեն: 

6 անընդմեջ հաղթանակները «Նապոլիին» դարձնում են ֆավորիտ այս խաղում: Բացի այդ, վերջին ժամանակահատվածում «Լացիոն» եւս վատ հանդես չի գալիս. թիմը վերջին 7 խաղերում անպարտելի է:

Առաջնության շրջանակում թիմերը արդեն հանդիպել են եւ Նեապոլում կայացած առաջին հանդիպմանը տանտերերը հաղթեցին 5:0 հաշվով:

Այս մրցաշրջանում Սարրիի գլխավորությամբ «Նապոլին» հարձակվողական ու արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում. 22 հանդիպումներում թիմը 50 գնդակ է խփել: Սա Ա Սերիայում լավագույն արդյունքն է:

Այս հանդիպմանը «Լացիոյի» կազմում չեն կարողանա մասնակցել Մատրին, Բիգլիան, Սավիչը, Ռադուն, Կատալդին եւ վաղուց չխաղացած Դե Վրեյը:

Այս խաղում 2,05 գործակցով խաղադրույք եմ կատարում «Նապոլիի» հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 23-րդ տուր
23:45/3 փտր
«Լացիո» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ