Goal.com-ի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույնը 2 գոլ կխփի «Լեսթերին»

19:00, 07 օգս 2016
Goal.com-ի սպորտային-վերլուծական պորտալը կանխատեսում է արել Անգլիայի Սուպերգավաթի «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ, որտեղ սպասում է, որ մանկունիացիները կկարողանան 1,5-ից շատ գոլ խփել:

Ետնապահի կարգավիճակում Կլաուդիո Ռանյերիի թիմը կարողացավ դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Այժմ «Լեսթերը» պետք է կրկին բարձրացնի նշաձողը, որպեսզի պայքարի տիտղոսի համար:

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ զգալիորեն ուժեղացրել է հարձակման գիծը: Մոուրինյոն ձեռք է բերել Զլատան Իբրահիմովիչին, ով «ՊՍԺ»-ի կազմում անցկացրած 51 խաղում 50 գոլ է խփել, և Դորտմունդի «Բորուսիայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 0:0 խաղաց «Էվերթոնի» դեմ Ռունիին նվիրված խաղում, բայց առաջիկա հանդիպմանը տրամադրված կլինի լռեցնել քննադատներին: Հաշվի առնելով «կարմիր սատանաների» հարձակվողական ուժը, նրանք կարող են արդյունավետ հանդիպում անցկացնել մի թիմի դեմ, որի պաշտպանությունը թուլացել է:

Նգոլո Կանտեի հեռանալը լուրջ հարված էր «աղվեսներին»: Նա նախորդ մրցաշրջանում Ռանյերիի համար շատ կարևոր խաղացող էր: Առանց նրա չեմպիոնի պաշտպանությունը խոցելի տեսք կունենա:

«Լեսթերը» 3 խաղում 9 գոլ է բաց թողել՝ «Սելթիկից», «ՊՍԺ»-ից և «Բարսելոնայից»: «Աղվեսները» հնարավոր է, որ չկարողանան դիմադրել «Յունայթեդին»: Այդ պատճառով էլ «Մանչեսթեր Յունայթեդի» անհատական տոտալ 1,5-ից շատ գոլը գերազանց խաղադրույք է:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Սուպերգավաթ
19:00/7 օգս
«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ