Goal.com-ի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի «Սաութհեմփթոնին»

19:00, 23 հնվ 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ուիլյամ Դանկանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «կարմիր սատանաները» հաղթանակ կտանեն: 

«Լիվերպուլի» դեմ խաղում միակ գնդակը խփեց Ուեյն Ռունին, ինչը մանկունիանցիներին թույլ տվեց ԱՊԼ-ի լավագույն քառյակից ունեցած տարբերությունը հասցնել երկուսի: Այժմ մանկունիանցիները 5 անպարտելի հանդիպումների շարք ունեն:

Չնայած վերջին արդյունքներին՝ Վան Գալի ֆուտբոլիստները շատ աչքի չեն ընկնում: Վերջին 4 տնային խաղերում «Յունայթեդը» ընդամենը 4 գոլ է խփել:

Իր հերթին՝ մինչ այս հանդիպումը Կումանի թիմը երկու անընդմեջ հաղթանակ է տարել, սակայն «Սաութհեմփթոնը» վատ է խաղում դրսում:

Այդ պատճառով, խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
19:00/23 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ