Goal.com-ի կանխատեսումը. «Մանչեսթեր Սիթին» «չոր» հաշվով կհաղթի «Վեսթ Բրոմվիչին»

23:00, 16 մյս 2017
Goal.com-ի փորձագետ Էլ Հեյն-Քոուլը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Բրոմվիչ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մանչեսթերյան ակումբը կհաղթի և բաց չի թողնի:

«Մանչեսթեր Սիթին» կարող է ապահովել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, եթե տնային խաղում հաղթի «Վեսթ Բրոմվիչին»: «Քաղաքաբնակները» հիմա «Լիվերպուլին» զիջում են 1 միավորով, բայց «Արսենալի» նկատմամբ ունեն 3 միավորի առավելություն:

Քննադատության մեծ մասը, որը «Մանչեսթեր Սիթիի» ղեկին առաջին մրցաշրջանում թափվում է Գվարդիոլայի գլխին, վերաբերում է պաշտպանությանը, չնայած Պեպի թիմը վերջին շաբաթների ընթացքում այնքան էլ վատ չի պաշտպանվում: Վերջին 14 խաղում «քաղաքաբնակները» ընդամենը 11 գոլ են բաց թողել: Բացի այդ, «Սիթիի» պաշտպանությունը լավագույն չորրորդն է Պրեմիեր լիգայում: Բավական լավ արդյունք է, թեպետ թիմը հայտնի է հարձակվողական ոճի խաղով:

Հաշվի առնելով այն, որ «Սիթին» վերջին 6 տնային խաղերում ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ «Վեսթ Բրոմը» վերջին 7 խաղերում ոչ մի գնդակ չի խփել, արժե խաղադրույք կատարել տանտերերի «չոր» հաշվով հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 34-րդ տուր, հետաձգված հանդիպում
23:00/16 մյս
«Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ