Goal.com-ի կանխատեսումը. «Լիվերպուլը» և «Սթոք Սիթին» 2,5-ից շատ գոլ կխփեն

23:45, 26 հնվ 2016
Goal.com-ի փորձագետ Ալ Հէյն Քոուլը կանխատեսում է արել անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Լիվերպուլ» — «Սթոք Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս հանդիպմանը կխփվի 2,5-ից շատ գոլ:

Առաջնությունում «Նորվիչին» 5:4 հաշվով հաղթելուց հետո «Լիվերպուլը» անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում հանդիպելու է «Սթոք Սիթիին»:

«Լիվերպուլը» վերջին հինգ հանդիպումներում 10 գնդակ է բաց թողել: Դժվար է հավատալ, որ այս խաղում թիմը կարող է անառիկ պահել սեփական դարպասը, պաշտպանելով առաջին հանդիպման հաշիվը (1:0):

«Սթոք Սիթին» ԱՊԼ վերջին հանդիպմանը պարտվել է «Լեսթերին» (0:3) և վերջին յոթ խաղում ընդամենը մեկ անգամ չի գոլ ընդունել: Այդ պատճառով «Լիվերպուլի» հետ պայքարում, որը նախորդ հինգ հանդիպումներում 13 գոլ է խփել, «Սթոքի» դարպասապահ Բաթլենդը դժվար «չոր» խաղ անցկացնի:

«Լիվերպուլի» վերջին հինգ հանդիպումներից չորսում աշխատել է «գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ը, իսկ «Սթոք Սիթիի» դեպքում՝ չորսից երեքում, այդ պատճառով խաղադրույք եմ կատարում արդյունավետ հանդիպման վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/26 հնվ
«Լիվերպուլ» - «Սթոք Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ