Goal.com-ի կանխատեսումը. «Լեսթերը» կհաղթի «Էվերթոնին»

19:00, 26 դկտ 2016
Goal.com սպորտային-վերլուծական պորտալը կանխատեսում է արել անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Լեսթեր» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ, որում խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել գործող չեմպիոնի հաղթանակի վրա: 

2016 թվականը երկար կմնա «Լեսթերի» երկրպագուների հիշողության մեջ: Կլաուդիո Ռանյերիի թիմը ապշեցրեց բոլոր քննադատներին՝ հասնելով պատմական հաղթանակի ԱՊԼ-ում:

Թեև այս մրցաշրջանում «Լեսթերը» չի ցուցադրում այն խաղը, որը նրանց նախորդում ապահովեց չեմպիոնություն, թիմը բավական համակրելի է երևում սեփական հարկի տակ: Ռանյերիի ֆուտբոլիստները կաշխատեն տարին ավարտել բարձր նոտայի վրա:

«Էվերթոնը», իր հերթին, պետք է վերականգնվի նախորդ տուրում «Լիվերպուլից» կրած ցավալի պարտությունից հետո: «Կապույտները» գոլ բաց թողեցին վերջին վայրկյաններին: Այնուամենայնիվ Կումանի թիմն այդքան էլ լավ չի խաղում դրսում՝ նախորդ 6 արտագնա խաղերում վաստակելով ընդամենը մեկ միավոր:

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին 7 տնային խաղերից վեցում «Լեսթերն» առնվազն երկու գոլ է խփել: Բավական բարձր է հավանականությունը, որ մենք այս անգամ էլ արդյունավետ հանդիպում կտեսնենք, քանզի նախորդ 7 անձնական խաղերում միայն մեկ անգամ են թիմերը 4 գոլից քիչ խփել:

«Աղվեսները» կխաղան առանց որակազրկված Ջեյմի Վարդիի, բայց տանտերերը հարձակման գծում հիանալի խորություն ունեն՝ հաշվի առնելով Իսլամ Սլիմանիի, Լեոնարդո Ուլլոայի և Ահմեդ Մուսայի առկայությունը: Թիմը մոտ նաև պետք է ամեն ինչ կարգին լինի վստահության հետ այն բանից հետո, երբ նախորդ տուրում «Սթոքի» հետ խաղում 0:2-ից հետո հետ բերեցին կորցրածը:

Հաշվի առնելով «Էվերթոնի» արդյունքները հյուրընկալվելիս, Կլաուդիո Ռանյերիի թիմի վրա խաղադրույքը բավական լավն է թվում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Լեսթեր» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ