Goal.com-ի կանխատեսումը. «Լեսթերն» ու «Տոտենհեմը» կփոխանակվեն գոլերով, թիմերից մեկը կհաղթի

23:45, 20 հնվ 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 3-րդ փուլի «Լեսթեր» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Նա առաջարկում է խաղադրույք կատարել «երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի չի լինի» տարբերակի վրա:

Առաջիկա խաղը վերջին 10 օրերի ընթացքում երրորդն է այս թիմերի միջև: Նախորդ 2 դեպքերում ամեն ինչ որոշվել է խաղի վերջին րոպեներին:

Գավաթային դիմակայության առաջին խաղում 89-րդ րոպեին Կեյնը գոլ խփեց և փրկեց «Տոտենհեմին» պարտությունից: Պրեմիեր լիգայում կայացած խաղում Ռոբերտ Հուտի գոլը խփվեց եզրափակիչ սուլիչից 7 րոպե առաջ:

Դրամատիկ հանդիպում է սպասվում, մանավանդ, որ մեկնարկային կազմերը մարտական չեն լինելու:

«Լեսթերի» դեմ առաջնության խաղում լոնդոնցիները չկարողացան գոլ խփել: Նման բան «Տոտենհեմի» հետ այս մրցաշրջանի նախորդ 26 խաղերում չէր պատահել:

«Լեսթերը»  վերջին 2 տնային խաղերում գոլ չի խփել, բայց մինչ այդ այս մրցաշրջանում հաջողության է հասել «Քինգ Փաուր» ստադիոնում կայացած բոլոր խաղերում: Տանտերերի գոլին կարող ենք հավատալ:

Երկու թիմերն էլ կփորձեն հաղթանակ տանել: Նրանցից ոչ մեկը չի ցանկանա ուժեր վատնել՝ խաղալով լրացուցիչ խաղակեսերում: Այնպես որ, համարձակորեն ընտրում ենք «երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի չի լինի» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, 3-րդ փուլ
23:45/20 հնվ
«Լեսթեր» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ