Goal.com-ի կանխատեսումը. Լեհաստանն ու Հոլանդիան կուրախացնեն արդյունավետությամբ

22:45, 01 հնս 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ուիլյամ Դանկանը կանխատեսում է արել Լեհաստան — Հոլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ ընկերական խաղում թիմերը 2,5 գոլից շատ կխփեն: 

Լեհաստանի հավաքականը Հոլանդիայի դեմ ընկերական խաղով շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Ադամ Նավալկայի թիմը հաղթել է վերջին 3 խաղերում և կաշխատի պահպանել վստահությունը:

Լեհաստանի հավաքականը բավականին ուժեղ հարձակում ունի: Թիմը նախորդ 12 տնային հանդիպումներում երկու կամ ավելի գնդակ է խփել և կցանկանա այդ շարքը շարունակել Դաննի Բլինդի սաների հետ խաղում, ովքեր վերջին 10 խաղերից իննում գոլ են բաց թողել:

Հոլանդացիները թեև չեն խաղալու Եվրո-2016-ում, բայց 2014 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել են 3-րդ տեղը: Հաշվի առնելով, որ նրանք ձախողեցին ընտրական փուլը, թիմն ապացուցելու բան ունի:

Առաջիկա խաղում անհրաժեշտ ամեն ինչ կա, որպեսզի բաց ու հետաքրքիր խաղ ընթանա: Այդ պատճառով խաղացողներին խորհուրդ եմ տալիս լավ գործակցով խաղադրույք կատարել տոտալ 2,5-ից շատ գոլի վրա:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
22:45/1 հնս
Լեհաստան - Հոլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ