Goal.com-ի կանխատեսումը. «Լաս Պալմասն» ու «Բարսելոնան» կփոխանակվեն գոլերով

19:00, 20 փտր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ երկու թիմերն էլ կկարողանան գոլ խփել: 

Չորեքշաբթի «Բարսելոնան» հաղթեց «Սպորտինգին» եւ Պրիմերայում իր մոտակա հետապնդողից առաջ անցավ 6 միավորով: «Ռեալի» նկատմամբ առավելությունը կազմում է 7 միավոր: Հաշվի առնելով այն, որ Իսպանիայում հավասար միավորների դեպքում ուշադրություն է դարձվում անձնական հանդիպումներին, այլ ոչ թե խփած ու բաց թողած գնդակների տարբերությանը, կարելի է ասել, որ այդ առավելությունը կազմում է 8 միավոր:

Կատալոնիայից դեպի Լաս Պալմաս թռիչքը տեւում է 3 ժամ: Դա ավելին է, քան դեպի Լոնդոն թռիչքը, որը «Բարսելոնային» սպասվում է երկուշաբթի օրը: Մրցաշրջանի մեկնարկը Լուիս Էնրիկեի թիմի համար շատ դժվար ստացվեց: Նրանք ստիպված էին գրեթե երեք օրը մեկ, թեեւ այդ իրավիճակից նրանք հիանալի դուրս եկան:

Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայում առաջիկա հանդիպումը` սպասվում է, որ կատալոնացիների կազմը որոշ փոփոխությունների կենթարկվի: Սպասվում է Խավյեր Մասկերանոյի, Ժորդի Ալբայի եւ Դանի Ալվեշի վերադարձը, բայց դեռ հստակ չէ` արդյո՞ք կխաղան Մեսսին, Սուարեսը եւ Նեյմարը:

Սպասում ենք «Բարսելոնայի» արտագնա հաղթանակին, բայց «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը գրավիչ է երեւում: «Լաս Պալմասն» առաջին շրջանում գոլ խփեց «Նոու Կամպում»: Կանարցիները գրավել են նաեւ «Ռեալի» դարպասը: «Բարսելոնան» առաջնության վերջին 4 խաղերում բաց է թողել: Պետք է նշել նաեւ, որ առաջնության վերջին 11 արտագնա խաղերից վեցում կատալոնացիները չեն կարողացել անառիկ պահել սեփական դարպասը:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
19:00/20 փտր
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ