Goal.com-ի կանխատեսումը. Կոլումբիան (-2) ֆորայով կհաղթի Բոլիվիային
Կոլումբիան նահանջեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղ անհաջողությունների շարքից հետո, որում վերջին 5 ընտրական խաղերում ընդամենը մեկ հաղթանակ տարավ: Այնուամենայնիվ Բոլիվիան չպետք է կարողանա խնդիրներ ստեղծել տանտերերին առաջիկա խաղում:
Բոլիվիան նախորդ խաղում կարողացավ հաղթել Պարագվային, բայց դա եղավ թիմի միայն երկրորդ հաղթանակը 19 խաղերում: Բացի դրանից, այն տարվել է սեփական տրիբունաների ներքո, իսկ դրսում Բոլիվիան վերջին անգամ հաղթել է 1993 թվականին, իսկ նախորդ արտագնա խաղում 0:5 հաշվով զիջեց հետնապահ Վենեսուելային: Քիչ կարևոր չէ նաև այն, որ ողջ ընտրական փուլում թիմը միայն մեկ անգամ է աչքի ընկել դրսում: Դա տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին Պարագվայի հետ խաղում: Դրանից հետո Բոլիվիան բոլոր հանդիպումները պարտվել է 0:14 ընդհանուր հաշվով:
Բայց բանը միայն նրանում չէ, որ Բոլիվիան չափազանց վատ է խաղում դրսում: Կոլումբիան, իր հերթին, լավ է հանդես գալիս հարազատ հանրության առջև: Միակ թիմը, որին հաջողվել է, 2009 թվականից սկսած, հաղթել Կոլումբիային ընտրական խաղում իր իսկ հարկի տակ, եղել է Արգենտինան:
Չնայած այն բանին, որ տանտերերը խաղալու են առանց վնասվածք ունեցող Ռադամել Ֆալկաոյի, որին կփոխարինեն Դուվան Զապատան և Կարլոս Բակկան, վատը չի թվում խաղադրույքն այն բանի վրա, որ Կոլումբիան կկարողանա (-2) ֆորայով հաղթանակ տանել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: