Goal.com-ի կանխատեսումը. Իսպանիան ու Հարավային Կորեան 2,5 գոլից քիչ կխփեն

18:30, 01 հնս 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիա — Հարավային Կորեա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ ընկերական խաղում թիմերը 2,5 գոլից քիչ կխփեն: 

Այն բանից հետո, երբ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակեց Եվրո-2016-ում Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը, նա հնարավորություն ունի Հարավային Կորեայի հավաքականի հետ խաղում ևս կազմում փորձարկումներ կատարել:

Կորեացիները հիանալի մարզավիճակում են: Նախորդ 9 հաղթական խաղերում ոչ մի գնդակ բաց չեն թողել, թեև մրցակիցների կարգն էականորեն տարբերվում էր:

Այնուամենայնիվ, քչերն են կասկածում Իսպանիայի հավաքականի հաղթանակին: Դրա գործակիցն այնքան ցածր է, որ դժվար է դրանից օգտվելը:

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում իսպանացիները վերջին 17 հանդիպումներում առաջին անգամ կարողացան 3 գոլ խփել: Հաշվի առնելով, որ Հարավային Կորեայի հավաքականը հիանալի է գործում պաշտպանությունում, արդյունավետ խաղում իսպանացիների հաղթանակի վրա խաղադրույքն այնքան էլ հուսալի չի թվում:

Գործնականում Իսպանիայի հավաքականի վերջին ընկերական հանդիպումները ցույց են տալիս, որ թիմը նախընտրում է քիչ գոլ խփել: Նրանց մասնակցությամբ նախորդ 12 ընկերական խաղերից տասում խփվել է 3-ից քիչ գոլ: Այդ փաստը դժվար է հերքել:

«Կարմիր ֆուրիայի» մարզիչը Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ փորձարկումներ է կատարում, իսկ առանցքային ֆուտբոլիստները դեռևս չեն միացել թիմին: Սպասվում է, որ կրկին խաղադաշտ դուրս կգան փոխարինողները, ովքեր կարող են խնդիրներ ունենալ մրցակցի կազմակերպված պաշտպանության հետ: Հետևաբար, տոտալ 2,5-ից քիչ գոլը տրամաբանական խաղադրույք է:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
18:30/1 հնս
Իսպանիա - Հարավային Կորեա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ