Goal.com-ի կանխատեսումը. Իսպանիան ոչ գերարդյունավետ խաղում կհաղթի Իսրայելին
1934 թվականից սկսած, երբ Իսպանիայի ընտրանին առաջին խաղն անցկացրեց ընտրական փուլում, երբեք տանը չի պարտվել, և Խուլյեն Լոպետեգին սպասում է, որ իր ֆուտբոլիստները կշարունակեն այդ փառավոր ավանդույթը:
Իսպանիան գլխավորում է D խումբը, բայց իտալացիներին գերազանցում է միայն խփած և բաց թողած գոլերի թվի տարբերությամբ: Հաշվի առնելով, որ միայն խմբի հաղթողն է ապահովում դեպի Ռուսաստան ուղեգիրը, իսպանացիները պետք է հաղթեն:
Իսրայելն, առաջին հերթին, առաջատարներից ընդամենը մեկ միավորով է հետ մնում այն բանից հետո, ինչ թիմը հաղթել է վերջին երեք խաղերում, որոնցից երկուսը՝ դրսում: Չնայած այս փաստին, հասկանալի է՝ ինչու են իսպանացիներին այսքան ակնհայտ նախապատվություն տալիս:
Իսպանիան, ինչպես և միշտ, շատ լավն է իր հարկի տակ: Թիմը տանը նախորդ 6 պաշտոնական խաղերում ոչ մի գոլ բաց չի թողել: Վերջին թիմը, որին հաջողվել է հյուրընկալվելիս գոլ խփել Իսպանիային՝ Մակեդոնիան է, բայց տանտերերն այդ դիմակայությունում աչքի են ընկել հինգ անգամ:
Սակայն չնայած Լյուքսեմբուրգի և Մակեդոնիայի դեմ ջախջախիչ հաղթանակներին, Իսպանիան այդքան էլ արդյունավետ չի խաղում: Հաշվի առնելով, որ Իսրայելը շատ բարդ մրցակից է, լավ տարբերակ է «Իսպանիայի հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից քիչ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: