Goal.com-ի կանխատեսումը. Դորտմունդի «Բորուսիան» գոլառատ խաղում կհաղթի «Շտուտգարտին»

23:30, 09 փտր 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Շտուտգարտ» — «Բորուսիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը կհաղթեն, իսկ խաղում ամենաքիչը 3 գոլ կգրանցվի:

Բունդեսլիգայի լավագույն հարձակումը Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կհյուրընկալվի առաջնության վատագույն պաշտպանությանը: «Շտուտգարտի» դեմ նոյեմբերին կայացած վերջին խաղում Տուխելի թիմը 4:1 հաշվով հաղթեց մրցակցին:

«Շտուտգարտը» թոփ թիմերի դեմ այնքան էլ հաջող չի խաղում: Նրանք պարտվել են Բունդեսլիգայի ներկա պահին 5 ամենաուժեղ թիմերին:

«Բորուսիան» ամենաշատն է խփել Բունդեսլիգայում՝ 52 գնդակ: «Շտուտգարտը» 31 գոլ է խփել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում (4-րդ լավագույն ցուցանիշը), բայց ամենաշատն է բաց թողել՝ 41 գնդակ:

«Բորուսիայի» վերջին 12 հաղթական խաղերից տասում «ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքն աշխատել է: Կարծում եմ, որ այս անգամ էլ այն կաշխատի: Ընտրում եմ ««Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:30/9 փտր
«Շտուտգարտ» — «Բորուսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ