Goal.com-ի կանխատեսումը. Բրազիլիան և Էկվադորը կփոխանակվեն գոլերով

06:00, 05 հնս 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Ամերիկայի գավաթ-2016-ի Բրազիլիա — Էկվադոր հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ երկու թիմերն էլ աչքի կընկնեն գոլերով: 

Բրազիլիայի հավաքականը մրցաշարը սկսում է Էկվադորի հավաքականի դեմ խաղով, որը վերջին ամիսներին մի քանի տպավորիչ հաղթանակների է հասել:

Գուստավո Կինտերոյի սաները 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեցին հոկտեմբերին Արգենտինայի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակով: Թեև նրանք վերջին խաղում պարտվեցին Կոլումբիային, դեռևս մնում են երկրորդ հորիզոնականում և չորս միավոր ավելին ունեն, քան առաջիկա խաղում նրա մրցակիցը:

Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա թիմը մնացել է առանց Նեյմարի, ով ընտրված է մասնակցելու Ռիոյում կայանալիք Օլիմպիադային:

Էկվադորը մնացել է առանց Ֆելիպե Կայսեդոյի, բայց նույնիսկ առանց նրա թիմն ունի բավարար քանակությամբ որակյալ ֆուտբոլիստներ առջևի գծում: Անտոնիո Վալենսիան, Ջեֆերսոն Մոնտերոն և Էններ Վալենսիան անհրաժեշտ ամեն ինչ ունեն, որպեսզի խնդիրներ ստեղծեն բրազիլացիների համար: Պետք է ավելացնել, որ նախորդ 8 պաշտոնական խաղերում Էկվադորը դաշտից առանց գոլի չի հեռացել:

Բրազիլիան վերջին 11 խաղերից միայն մեկում գոլ չի խփել: Հնարավոր է` թիմը չխաղա այն հարձակվողական ոճով, որը պահանջում են երկրպագուները, բայց առջևի գծում մնում է այն ահարկու ուժը:

Հետևաբար մեր ուշադրությունը պետք է գցել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքի վրա: Բրազիլիան հարավամերիկյան թիմերի դեմ վերջին 10 խաղերում գոլ է բաց թողել: Այս խաղադրույքը նաև աշխատել է Էկվադորի նախորդ 4 պաշտոնական խաղերում:

Օրդինար: Պարտված
Ամերիկայի գավաթ-2016
06:00/5 հնս
Բրազիլիա - Էկվադոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ