Goal.com-ի կանխատեսումը. «Բարսելոնան» գոլ կընդունի «Վալենսիայից», բայց կհաղթի
«Սպորտինգից» կրած նվազագույն հաշվով պարտությունը վատագույնը դարձավ Գարի Նեւիլի կարճ մարզչական կարիերայում: Սպասվում էր, որ «Վալենսիան» կկարողանա երեք միավոր վաստակել ետնապահի հետ խաղում, սակայն տանտերերը չիրացրեցին մի քանի հիանալի գոլային պահերը, մինչեւ այն, երբ գոլ ընդունեցին երկրորդ խաղակեսի սկզբում:
Թիմը մրցաշրջանը սկսեց Չեմպիոնների լիգան լքելով, սակայն հիմա նրան հինգ միավոր է բաժանում առաջնության վտանգավոր գոտուց: Չնայած այն բանին, որ վալենսիացիները դժվար թե լքեն Պրիմերան, նրանք պետք է սկսեն հաղթել:
«Չղջիկները» մինչ այժմ լավ են խաղացել գավաթում, սակայն դա կարող է չորեքշաբթի օրն ավարտվել, երբ նրանք դուրս կգան «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:
Կատալոնացիները պարտադիր չէ բարձունքում լինեն, որպեսզի հաղթեն, հաշվի առնելով, որ նրանք գրեթե երեք օրը մեկ խաղում են:
11 հաղթանակներով և մեկ ոչ-ոքիով «Բարսելոնան» շատ լավ արդյունք ունի: Լուիս Էնրիկեի թիմը բոլոր մրցաշարերի վերջին 26 խաղերում չի պարտվել և ձգտում է գերազանցել ակումբային ռեկորդը:
Եթե դատենք շուկաներով, ապա տպավորություն է ստեղծվում, որ «Բարսան» հանդիպում է ետնապահի հետ, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայի ուղեգրի հավակնություններ ունեցող թիմի:
«Վալենսիան» չկարողացավ գոլ խփել «Սպորտինգին», սակայն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ է խաղում: Նեւիլի թիմը վերջին ինը հանդիպումներից յոթում գոլ է խփել: Նաեւ վալենսիացիները Պրիմերայի շրջանակում գրավել են «Բարսելոնայի» դարպասը:
Այդ պատճառով արժե խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Բարսելոնան»: Գործակիցը շատ լավն է, իհարկե հաշվի առնելով, որ այս խաղադրույքը աշխատել է «կապտանռնագույնների» մասնակցությամբ վերջին չորս հանդիպումներում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: