Goal.com-ի կանխատեսումը. «Բարսելոնան» բաց կթողնի «Լեսթերից», բայց կհաղթի

22:00, 03 օգս 2016
Goal.com-ի փորձագետ Էլ Հեյն-Քոուլը Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել International Champions Cup ընկերական մրցաշարի «Բարսելոնա» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կատալոնացիները կհաղթեն, բայց չեն կարողանա անառիկ պահել սեփական դարպասը:

«Լեսթերը» փորձում է «ՊՍԺ»-ից կրած 0:4 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո վերականգնվել: Չնայած արդյունքին, Ռանյերին ասաց, որ գոհ է, որ իր թիմը քննություն անցավ եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկի հետ խաղում: Ջեյմի Վարդիի բացակայությունը թույլ չտվեց թիմին արագ ու հակագրոհային ֆուտբոլ խաղալ:

Հաշվի առնելով, որ Վարդիի մասկակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է, իրադարձությունները կզարգանան նույն սցենարով, քանզի «Լեսթերը» կրկին պետք է խաղա մի թիմի դեմ, որը սիրում է վերահսկել գնդակը:

«Լեսթերի» հիմնական հույսը գերազանց ֆիզիկական պատրաստվածությունն է: Անգլիացիներն արդեն 3 խաղ անցկացրել են, իսկ «Բարսելոնան»՝ ընդամենը մեկը: Չնայած այդ փոքրիկ առավելությանը, քիչ հավանական է, որ դա կազդի հանդիպման ելքի վրա: Ամենայն հավանականությամբ, «Լեսթերը» կհետևի «Սելթիկի» օրինակին և կկարողանա կատալոնացիներին գոլ խփել:

Հաշվի առնելով սա, երկու թիմերի գոլերն ու «Բարսելոնայի» հաղթանակն ավելի քան խելամիտ է:

Օրդինար: Հաղթած
International Champions Cup
22:00/3 օգս
«Բարսելոնա» — «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ