Goal.com-ի կանխատեսումը. «Բարսելոնան» արդյունավետ խաղում կհաղթի «Օսասունային»

16:00, 10 դկտ 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 15-րդ տուրի «Օսասունա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կատալոնացիները հաղթանակ կտանեն տոտալ 3,5-ից շատ գոլի պայմանով: 

Պամպլոնա ուղևորությունը, որպես կանոն, հանգեցնում է գլխացավի Իսպանիայի առաջատար թիմերի համար, քանզի «Օսասունան» սեփական հարկի տակ հավաքված ու ինքնավստահ է խաղում: Այնուամենայնիվ, այժմ ամենալավ ժամանակն է այս ուղևորության համար, քանզի «Օսասունան» եզրափակում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ ահավոր վատ սկսելով մրցաշրջանը: Նույնիսկ փորձված ու խելացի մասնագետ Խոակին Կապպարոսի գալը այդքան էլ չօգնեց թիմին, որը նախորդ տուրում 1:3 հաշվով զիջեց Խիխոնի «Սպորտինգին»:

Շաբաթ օրը «Օսասունան» կխաղա «Բարսելոնայի» հետ, որը հաղթանակի ծարավ է Պրիմերայում երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Հաշվի առնելով տանտերերի վիճակագրությունը՝ կատալոնացիներն առաջիկա հանդիպմանը կմոտենան սեփական ուժերի վրա վստահությամբ:

Հաշվի առնելով, որ «Օսասունան» Լա Լիգայում վատագույն հարձակումն ու երկրորդ վատագույն պաշտպանության գիծն ունի, թիմը կարող է պատրաստվել ջախջախմանը: Հետևաբար հիանալի է խաղադրույք է թվում «Բարսելոնայի» հաղթանակը տոտալ 3,5-ից շատ գոլի առկայությամբ:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 15-րդ տուր
16:00/10 դկտ
«Օսասունա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ