Goal.com-ի կանխատեսումը. «Աթլետիկոն» (-1) եվրոպական ֆորայով կհաղթի «Մալագային»

20:15, 23 ապր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Պրիմերայի 35-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Դիեգո Սիմեոնեի ֆուտբոլիստները (-1) եվրոպական ֆորայով կհաղթեն «Մալագային»: 

Չորեքշաբթի «Աթլետիկոն» կարողացավ հաղթել Բիլբաոյի «Աթլետիկին» մի խաղում, որը մնացած հանդիպումներից համարվում էր ամենաբարդը: Մադրիդցիները հավասար միավորներ ունեն «Բարսելոնայի» հետ և առաջիկա 4 հանդիպումներից երեքն անցկացնելու են սեփական հարկի տակ: Դա նշանակում է, որ նրանք կկարողանան ճնշում գործադրել «Բարսելոնայի» վրա:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Մալագայի» եվրագավաթային հույսերը մարեցին այն բանից հետո, երբ թիմը նախորդ 4 խաղերից երեքում ոչ-ոքի խաղաց և մեկում պարտվեց:

Պետք է նշել Ֆերնանդո Տորրեսին, ով «Աթլետիկի» հետ խաղում խփեց հաղթական գնդակը: Հարձակվողն աչքի է ընկել վերջին 5 խաղերում և դարձել է Անտուան Գրիզմանի հուսալի օգնականը:

«Աթլետները» «Վիսենտե Կալդերոնում» կայացած վերջին 4 խաղերում խփել են 14 գնդակ: Այս առումով թիմը զգալիորեն բարելավել է ցուցանիշները` համեմատած մրցաշրջանի սկզբի, երբ «Աթլետիկոն» բավարարվում էր նվազագույն հաշվով հաղթանակներով:

Այժմ մադրիդցիների հարձակման գծում ավելացել է դինամիկան, ինչը հնարավորություն է տալիս թիմին արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու: Հաշվի առնելով, որ Դիեգո Սիմեոնեի թիմը շատ քիչ է բաց թողնում, դա հիանալի ծառայություն է մատուցում:

Տանտերերի (-1) եվրոպական ֆորայով հաղթանակը հիանալի տարբերակ է թվում: Այն աշխատել է «Աթլետիկոյի» նախորդ 6 տնային խաղերից հինգում, ինչպես նաև այն ժամանակ, երբ այս թիմերը վերջին անգամ հանդիպեցին Մադրիդում:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 35-րդ տուր
20:15/23 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ