Goal.com-ի կանխատեսումը. «Աթլետիկն» ու «Բարսելոնան» ամենաքիչը 3 գոլ կխփեն

00:00, 21 հնվ 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը 2,5-ից շատ գոլ կխփեն: 

«Բարսելոնան» ու «Աթլետիկը» այս մրցաշրջանում հանդիպում են 5-րդ անգամ: Բասկերը հաղթեցին սուպերգավաթում, իսկ կատալոնացիները՝ Պրիմերայի երկու հանդիպումներում:

Թիմերի միջեւ վերջին հանդիպումը կայացել է նախորդ կիրակի: Այդ խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց մրցակցին, թեեւ արդյունքին մեծապես ազդեց այն հանգամանքը, որ արդեն 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահը:

«Աթլետիկի» կազմում չէր խաղում նաեւ Արից Ադուրիցը, ով կխաղա առաջիկա խաղում: Արժե սպասել իրադարձությունների այլ զարգացման: Բասկերը տանը ավելի լավ են խաղում, իսկ «Բարսելոնայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի Լուիս Սուարեսը: Մեսսիի մասնակցությունը եւս հարցականի տակ է:

Մենք կաշխատենք հուսալի խաղալ եւ վերցնում ենք տոտալ 2,5 գնդակից շատ խաղադրույքը: «Աթլետիկի» վերջին 13 տնային խաղերից տասնմեկում այդ խաղադրույքը աշխատել է:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:00/21 հնվ
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ