Goal.com-ի կանխատեսումը. «Արսենալն» ու «Սանդերլենդը» առավելագույնը 3 գոլ կխփեն

22:45, 16 մյս 2017
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված «Արսենալ» — «Սանդերլենդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում առավելագույնը 3 գոլ կլինի:

«Արսենալը» Պրեմիեր լիգայի այս կարևոր խաղին մոտենում է հույսով, որ կկարողանա պահպանել քառյակում հայտնվելու շանսեր: «Զինագործները» «Մանչեսթեր Սիթիին» զիջում են 3 միավորով և առանց Գվարդիոլայի թիմի սայթաքման կմնան առանց Չեմպիոնների լիգայի: «Արսենալը» «քաղաքաբնակներին» զիջում է նաև խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ, չնայած «Սանդերլենդի» հետ հանդիպումը գոլերի թիվն ավելացնելու համար հրաշալի հնարավորություն է:

Չնայած «Սանդերլենդի» արդյունքներին, զարմանալի է, որ այս թիմն ամենևին էլ ամենավատ պաշտպանությունը չունի ԱՊԼ-ում: Չորս ակումբներ ավելի շատ են բաց թողել, քան «սև կատուները», այդ թվում «Բորնմութը», որը մրցաշարային աղյուսակում 10-րդն է: Ավելին, հոկտեմբերին «Սանդերլենդը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:

Այս պարագայում կարելի է խաղադրույք կատարել տոտալ 3,5-ից քիչ գոլի վրա: Այս խաղադրույքն աշխատել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» մասնակցությամբ 9 տնային խաղերում, ինչպես նաև 4 անգամ այլ մրցաշարերում: Գործակիցը 2,13 է: Բավական հետաքրքիր տարբերակ է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 34-րդ տուր, հետաձգված հանդիպում
22:45/16 մյս
«Արսենալ» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ