«Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ու շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» միջև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հաղթելով «Կայրաթին»՝ «Ալաշկերտը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը նվաճեց եվրագավաթային խմբային փուլի ուղեգիր, ինչը հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։ Այն, ինչին ձգտում էր «Արարատ-Արմենիան» վերջին տարիների ընթացքում, արեց «Ալաշկերտը»։ Հիմա թիմը առավել անկաշկանդ պետք է մրցի «Գլազգո Ռեյնջրեսի» հետ։ Իհարկե, հասկանալի է, որ դժվար է լինելու մրցել Շոտլանդիայի ամենաուժեղ թիմերից մեկի դեմ, այն էլ՝ մրցակցի հարկի տակ՝ Գլազգոյում, բայց «Ալաշկերտը» պետք է խաղա պատվի համար, առանց ընկճվելու և քաշվելու։ Թիմը կարող է գնալ առաջ՝ հատկապես, որ պարտության համար ոչ ոք չի քննադատի Ալեքսանդր Գրիգորյանի տղաներին։ 

Հայկական ակումբը խաղին մոտենում է առանց որևէ լուրջ կորստի և, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Գրիգորյանը դաշտ է դուրս բերելու իր մարտական կազմը։ Ամենակարևորն այն է, որ Արտակ Գրիգորյանը խաղին պատրաստ է, հարձակման կրակակգծում սպասում ենք Ալեքսանդր Գրիշիչին, իսկ դարպասը, ամենային հավանականությամբ, Ալեքսանդր Գրիգորյանը վստահելու է Օգնեն Չանչարևիչին, որովհետև Դավիթ Յուրչենկոն շարունակում է ապաքինվել թեթև վնասվածքից։ 

Ինչ վերաբերվում է «Գլազգո Ռեյնջերսին», այս թիմը վերջին շրջանում այնքնան էլ հաջող հանդես չի գալիս, համենայնդեպս, եվրագավաթներում երկու խաղում էլ պարտվել է «Մալմյոին», երկու դեպքում էլ՝ 1:2 հաշվով։ Այդ ընթացքում էլ հասցրել է պարտվել նաև «Դանդի Յունայթեդին» ներքին առաջնությունում, բայց «Դանֆերմլայնին» վերջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է 5:0 հաշվով, ինչի վրա պետք է անպայման ուշադրություն դարձնել։ 

«Ռեյնջերսի» կազմում խաղում է լեգենդար Գերոգե Հաջիի որդին՝ Յանիս Հաջին։ 22-ամյա ռումինացին թեպետ ոչ միշտ է խաղում հիմնական կազմում, բայց նրա տեխնիկական զինոնոցը բավական հարուստ է, և նա կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել «Ալաշկերտի» պաշտպանների համար։ Իհարկե չենք մոռանում նաև «Ռեյնջերսի» վետերան Ջերմեյն Դեֆոյի մասին, որը արդեն 30-ից ավելի գոլ է խփել թիմում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման, բայց չի բացառվում, որ «Ալաշկերտի» հետ խաղի ժամանակ մենք տեսնենք նաև Ժերմեն Դեֆոյին։ 

Դե, իհարկե, գլխավոր մարզիչը Սթիվեն Ջերարդն է, որին բոլորն են լավ ճանաչում։ Նրա գլխավոր առաձնահատկությունն այն է, որ նա երբեք չի փոխում իր տակտիկական դասավորությունը, 4-3-3 սխեմայով է խաղում և պետք է «Ալաշկերտն» ամեն ինչ անի, որպեսզի փորձի դիմագրավել։ «Ռեյնջերսի» գլխավոր առանձնահատկությունն այն է, որ շոտլանդական ակումբը շատ ուժեղ է խաղում խաղի սկզբում, և իր առավելության մեծ մասը ձեռք է բերում հենց սկզբում խփած գոլերի շնորհիվ, այսինքն՝ «Ալաշկերտը» եթե դիմանա սկզբում, ապա չի բացառվում, որ հեռանա չպարտվողի կարգավիճակում։ 

 

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/19 օգս
«Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ