Ղազախստան – Սլովակիա։ Յան Կոցյանի կանխատեսումը
Չնայած Ղազախստանից կրած անսպասելի պարտությանը, Սլովակիայի հավաքականը մնում է այս խմբի ֆավորիտը։ Դեռ բավականաչափ խաղեր կան, որպեսզի սլովակներն ապացուցեն այդ փաստը։ Մեր թիմի ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և այդ պատճառով էլ պետք է ադապտացվեն փոփոխական պայմաններին։ Չեմ կարծում, որ «Աստանա Արենայի» արհեստական խոտածածկը պետք է առավելություն տա տանտերերին։
Ապագան ցույց կտա, թե որքանով է թիմի վրա ազդել Շտեֆան Տարկովիչի հրաժարականը։ Առաջիկա խաղերում թիմը կգլխավորեն նրա 2 օգնականները։ Հիմա ֆուտբոլիստների հերթն է ապացուցելու, որ նրանք կոլեկտիվ են, որը բնավորություն ունի։ Դժվար թե սլովակներն ինքնամոռաց մտածեն ռևանշի մասին։ Նրանք շատ լավ հասկանում են, որ վատ են խաղացել Ղազախստանի դեմ։ Հավաքականի խաղը քննադատության թիրախում էր ԶԼՄ-ների կողմից։ Հավաքականը մեծ ճնշման տակ է և պետք է իր լավագույն խաղը ցուցադրի։
Առաջին հանդիպմանը զարմացրեց Ղազախստանի հավաքականի՝ պաշտպանությունում ցուցադրած լավ խաղը։ Կարծում եմ, որ այս խաղում ևս ղազախները կգործեն նույն կերպ և կփորձեն հակագրոհներով խնդիրներ ստեղծել մրցակցի համար։
Կարծում եմ, որ մեր ֆուտբոլիստները դասեր են քաղել նախորդ խաղից և այս անգամ կհաղթեն 1։0 հաշվով։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: