Ղազախստան — Լեհաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրում իրար հետ կմրցեն Ղազախստանի և Լեհաստանի հավաքականները: Ասում են, որ տանն անգամ սեփական պատերն են օգնում: Միթե՞ այդ պատերն այնքան հզոր կլինեն, որ կկարողանան դիմակայել Լեհաստանի պես ամուր ու հզոր հավաքականին: Ես խիստ կասկածում եմ դրան, բայց ամեն ինչ կտեսնենք միայն խաղադաշտում:
Լեհաստանի ընտրանին արդեն տևական ժամանակ է հանդես է գալիս մեծ վերելքով և ամուր միջակից վերածվել է հին մայրցամաքի ուժեղագույն թիմերից մեկի: Եվրո 2016-ը դրա վառ ապացույցն է: Այս հավաքականն ապրում է իր ոսկե ժամանակահատվածը` Լևանդովսկի, Միլիկ, Կրիխովյակ, Բլաշիկովսկի, Շչեսնի, Պիսչեկ: Լևանդովսկին առհասարակ ժամանակակից ֆուտբոլի ամենավառ հարձակվողներից մեկն է: Ադամ Նավալկայի թիմ գալուց հետո Լեհաստանն ավելի վստահ ֆուտբոլ է ցույց տալիս ինչպես առջևի գծում, այնպես էլ պաշտպանությունում: Այս թիմը Եվրոյի խմբային փուլում գնդակ բաց չի թողել: Առջևի գծում Լևանդովսկուց զատ հանդես եկող ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ Ղազախստանի ընտրանու նկատմամբ հաղթանակը տպավորիչ դարձնելու համար:
Տանտեր Ղազախստանի հավաքականի կազմում անգամ Ռոբերտ Լևանդովսկու ստվերի մակարդակի ֆուտբոլիստ չկա: Բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են ներքին առաջնությունը: Այո, վերջին տարիներին այս երկրի ակումբները հաջող են հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում, ինչի հաշվին բարձրացել է Ղազախստանի առաջնության մակարդակը: Բայց արդարության դեմ չմեղանչենք ու ասենք, որ դա հիմնականում լեգեոնականների շնորհիվ է: Իսկ դա չի կարող զարգացնել ազգային հավաքականը: Տնային վերջին 6 խաղերից միայն երկուսում է Ղազախստանի հավաքականը գոլ խփել, իսկ հաղթանակի մասին խոսելն ավելորդ եմ համարում:
Լեհաստանի հավաքականը միշտ էլ հզոր է սկսում ընտրական մրցաշարերը: Եվրո 2016-ի մեկնարկում ևս գրանցվեց 2 հաղթանակ, այդ թվում նաև Գերմանացիների դեմ: Իսկ Ղազախստանը վերջին ընկերական խաղում չի կարողացել անգամ գրավել Ղրղզստանի դարպասը` չկարողանալով անգամ դիպուկ հարված կատարել: Այնպես որ, լեհերի «չոր» հաշվով հաղթանակն ամենառեալ խաղադրույքն է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: