Ղազախստան — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 08 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի որակավորման փուլի E խմբի վերջին՝ 10-րդ տուրի Ղազախստան — Հայաստան հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ մերոնք գոլառատ խաղում կհաղթեն:

Ղազախները բավական լուրջ կորուստներ ունեն: Ձախ եզրի 3 առանցքային ֆուտբոլիստ որակազրկման և/կամ վնասվածքի պատճառով բացակալեու է: Բնականաբար, դրանից անպայման պետք է օգտվի մեր հակադարձ՝ աջ եզրը: Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը կարող են անհրաժեշտության դեպքում միանալ գրոհներին և լարվածություն ստեղծել:

Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա շատ լավ է, որ Հարոյանն ու Անդոնյանը վերադարձել են պաշտպանություն: Ցավոք, Մանոյանը վնասվածքի պատճառով Աստանա չի մեկնել: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակով կբացակայի մեր ֆուտբոլիստը: Փոխարենն ապաքինվել է Մարկոսը: Պիզելին ասել է, որ այսօր Հայաստանի հավաքականը լրիվ այլ ֆուտբոլ է ցուցադրելու:

Արթուր Պետրոսյանի թիմը մարտական է տրամադրված: Ղազախ երկրպագուները չեն էլ հավատում, որ իրենց թիմը կարող է հաղթել մեր ընտրանուն, որի կազմում կա Հենրիխ Մխիթարյան:

Հավատում եմ Հայաստանի հավաքականին և առաջարկում խաղադրույք կատարել «Հ2 և Շատ 2,5» տարբերակի վրա: Գործակիցը 4,11 է:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, որակավորման փուլ, E խումբ, 10-րդ տուր
20:00/8 հկտ
Ղազախստան — Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ