Ղազախստան — Հայաստան. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:00, 08 հկտ 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Ղազախստան — Հայաստան հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետն արդյունավետ ոչ-ոքի է կանխատեսում: 

Հանդիպումն իսկական գուրմանների համար է: Ղազախստանը յոթ անընդմեջ պարտություն է կրել՝ բաց թողնելով 21 գնդակ: Հայաստանը զիջել է վերջին չորս խաղում՝ բաց թողնելով 15 գնդակ:

Հետաքրքիր է, որ Ղազախստանում տեղի ունեցողի հիմնական մեղավորը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն է, ում օրոք հավաքականը պարտվել է բոլոր յոթ խաղում: Իսկ Հայաստանում բոլոր քննադատություններն ուղղված են ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով երկրում ֆուտբոլի զարգացման պատասխանատուն է:

Բայց այս ամենը դժվար թե նշանակություն ունի այս հանդիպման համար: Հենրիխ Մխիթարյանը, ով ներողություն էր խնդրել լեհերին 1:6 հաշվով պարտվելու համար, խոստացել է, որ Ղազախստանի դեմ թիմն ամեն ինչ կանի, որպեսզի լավ հանդես գա:

Ղազախստանի հավաքականի պաշտպանությունը վատն է, իսկ Հայաստանինը՝ սարսափելի: Ղազախստանի հարձակման գիծը նույնպիսի վիճակում է, Հայաստանինը՝ լավ: Եթե ամենը հանրագումարի բերենք, ապա, թերևս, «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակն ամենագրավիչը կլինի: Եվ, թերևս, ոչ-ոքի արդյունքին երկու թիմերն էլ դեմ չեն լինի:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, Е խումբ, 10-րդ տուր
20:00/8 հկտ
Ղազախստան - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, Е խումբ, 10-րդ տուր
20:00/8 հկտ
Ղազախստան - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ