Ղազախստան — Չեռնոգորիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

20:00, 01 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի Ղազախստան — Չեռնոգորիա խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը ոչ-ոքի կխաղան։

Ղազախստանի հավաքականը ընտրական մրցաշարում դեռ հաղթանակ չունի, բայց սեփական դաշտում վտանգավոր է ցանկացած մրցակցի համար։ Իհարկե, անհաջող խաղեր էլ են եղել, ինչպես Դանիայի հետ խաղն էր։ Բայց ղազախներն այդ խաղում էլ չջախջախվեցին։ Նրանք Չեռնոգորիայի համար էլ հեշտ մրցակից չեն լինի։ Ղազախստանը բնավորությամբ թիմ է։ Այն միակ հավաքականն է, որը 0։2 հաշվով պարտվելիս կարողացավ միավոր խլել առաջատար Լեհաստանից։

Չեռնոգորիան գերազանց ընտրական մրցաշար է անցկացնում և Ռուսաստանի ուղեգիր նվաճելու իրական շանս ունի։ Բալկանյան թիմի կազմում եվրոպական լուրջ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ կան։ Բայց կա մի քանի բայց, որոնք կարող են հյուրերին խանգարել հաղթել։

Առաջին հերթին, Աստանայում ֆանտաստիկ աջակցություն է լինելու։ Բացի այդ, խոտածածկն արհեստական է, ինչը հյուրերի համար անհարմար կլինի։ Գումարած այս ամենին, Ղազախստանը կփորձի 0։5 հաշվով արտագնա պարտությունից հետո ռևանշ վերցնել։

Դժվար թե տանտերերը հաղթեն, բայց ոչ-ոքի կարող են կորզել։

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, որակավորման E խումբ, 7-րդ տուր
20:00/1 սպտ
Ղազախստան — Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ