Գերմանիայի Սուպերգավաթ. «Բորուսիա» – «Բավարիա». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:30, 17 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Բորուսիա Դ.» – «Բավարիա» Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ։

«Բավարիան» Բունդեսլիգան սկսեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ոչ ոքիով։ Մյունխենյան գրանդը լուրջ դիմադրության հանդիպեց։ Մրցավեճն անցավ դինամիկ և անզիջում պայքարում, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարող էր հաղթել։

«Բորուսիան», ի տարբերություն մյունխենցիների, ավելի գոլառատ խաղ անցկացրեց։ Ճի՛շտ է, «իշամեղուների» մրցակիցը կադրային կորուստներ ունեցող «Այնտրախտն» էր, բայց հաղթանակը մնում է հաղթանակ։

Գերմանիայի Սուպերգավաթի խաղում ինտրիգը բավականին մեծ է։ Նախ երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ նոր են։ Տաղանդավոր Յուլիան Նագելսմանը լուրջ ճանապարհ անցավ մինչև գրանդ ակումբի ղեկին հայտնվելը և անպայման ձգտելու է իր առաջին տիտղոսը նվաճել «Բավարիայի» հետ (մրցաշրջանը տիտղոսով սկսելը միշտ էլ հաճելի է)։

Մարկո Ռոզեն նույնպես ապացուցելու բան ունի։ Գերմանացի մասնագետի տրամադրության տակ շատ լավ կոլեկտիվ կա։ Չմոռանանք նաև Էրլինգ Հոլանդի գործոնը։ Նորվեգացի «հրեշն» արդեն իր առաջին դուբլը գրանցեց նոր մրցաշրջանում և առավել քան մոտիվացված է։

Բավարացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նույնպես աչքի ընկավ Բունդեսլիգայի առաջին տուրում, բայց նոր մրցաշրջանում լավագույն ռմբարկուի կոչումը պահպանելու համար 32-ամյա գոլահարը շատ է տանջվելու։

Դորտմունդցիների առջևի գիծն իր հզորությամբ առնվազն չի զիջում «Բավարիային»։ Բացի այդ, «Բորուսիան» խաղալու է տանը, իսկ դա արդեն առավելություն է։

«Սիգնալ Իդունա Պարկում» մի քանի օր առաջ ֆանտաստիկ մթնոլորտ էր։ 294 օրվա ընդմիջումից հետո երկրպագուները վերջապես վերադարձել էին տրիբունաներ։ Դորտմունդի ֆաների մասին ավելորդ է խոսել։ «Դեղին պատը» թիմի հաղթաթղթերից մեկն է, այնպես որ, մյունխենցիներին թեժ են դիմավորելու։

Երկուստեք գրոհներ շատ ենք տեսնելու։ «Բավարիան» ֆավորիտ է, բայց ես կընտրեմ «Բորուսիայի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.90 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպերգավաթ
22:30/17 օգս
«Բորուսիա» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ