Գերմանիայի գավաթ․ «Վեհեն» – «Բորուսիա Դորտմունդ»․ տանտերերը գոլ չեն խփի

22:45, 07 օգս 2021
Մեկնարկում է Գերմանիայի գավաթի խաղարկությունը։ 1/32 եզրափակիչում «Վեհենը» սեփական դաշտում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Վեհենը» ներկայացնում է երրորդ Բունդեսլիգան։ Ռյուդիգեր Ռեմի գլխավորած թիմն արդեն երկու հանդիպում է անցկացրել ներքին առաջնությունում, բայց առայժմ չի կարողանում ուրախացնել իր երկրպագուներին։

Թիմը նախ «Ֆրայբուրգ-2»-ի դեմ մրցավեճում 0։0 խաղաց, իսկ հետո կրկին վաստակեց մեկ միավոր՝ այս անգամ արդեն հզոր «Մյունխեն 1860»-ի հետ։ Ակնհայտ է, որ «Վեհենը» խնդիրներ ունի գոլային պահեր ստեղծելու և իրացնելու հետ։

«Բորուսիան» մաժորային նոտայով ավարտեց նախորդ մրցաշրջանը։ «Մեղուներն» Էդին Թերզիչի գլխավորությամբ նվաճեցին Գերմանիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Լայպցիգին»։ Ճի՛շտ է, թիմն այժմ նոր գլխավոր մարզիչ ունի։ Վաղուց էր հայտնի, որ Դորտմունդի կոլեկտիվը նոր մրցաշրջանից գլխավորելու է Մարկո Ռոզեն, որը նախկինում աշխատել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։

Միջմրցաշրջանային հատվածում «Բորուսիան» կարողացավ թիմում պահել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, իսկ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Դորտմունդցիների գլխավոր ձեռքբերումը Նիդերլանդների հավաքականի հարձակվող Դոնիել Մալենն է, որին գերմանական ակումբը ձեռք բերեց հոլանդական ՊՍՎ-ից։

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է «Վեհենը» գոլ չի խփի խաղադրույքը, քանի որ թիմը վերջին չորս խաղերում չի կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2.06 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Գերմանիայի գավաթ
22:45/7 օգս
«Վեհեն» – «Բորուսիա Դորտմունդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ