Գերմանիա – Ճապոնիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Դժվար է ասել, թե որտեղ և ինչ պայմաններում փչացավ գերմանական մեքենան։ Հանս-Դիտեր Ֆլիկի նշանակումից հետո Բունդեսթիմը ֆանտաստիկ արդյունքներ էր գրանցում՝ ընտրական փուլում 30 և ավելի գոլ խփելով։ ԱԱ-2022-ի ժամանակ գերմանացիները, մեղմ ասած, խայտառակվեցին։ Թիմը դուրս չեկավ խմբից՝ հենց Ճապոնիային պարտվելու պատճառով։
Հիմա գերմանացիները նորից մրցելու են Ճապոնիայի հետ։ Գերմանիան Եվրո-2024-ն ընդունող երկիրն է և այդ պատճառով էլ հավաքականն ընտրական փուլին չի մասնակցում։ Բայց անցկացնում է ընկերական խաղեր, որոնցում գրանցած արդյունքները պարզապես ամոթալի են։ Գերմանացիները հունիսին անցկացրած 2 խաղերում էլ պարտվել են՝ զիջելով Լեհաստանին (0:1) և Կոլումբիային (0:2):
Իսկապես դժվար է պատկերացնել, որ Գերմանիան այս անգամ էլ չի հաղթի։ Ընդհակառակը, կարծում եմ, որ գերմանացիները կջախջախեն մրցակցին։
2 կանխատեսում ունեմ․ առաջինը Գերմանիայի ֆորա (-1.5)` 2.40 գործակցով։ Գոնե 2 գնդակի տարբերությամբ հաղթանակը մոռանալ կտա ԱԱ-ում Ճապոնիայից կրած պարտությունը։
Երկրորդ կանխատեսումն էլ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ՝ 2․10 գործակցով։ Չի բացառվում, որ ճապոնացիներն ընկերական խաղում ևս մոտիվացված լինեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: