Գերմանիա – Ճապոնիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հանսի Ֆլիկի գլխավորած Գերմանիայի հավաքականը պատրաստվում է 17-րդ անընդմեջ Մունդիալին։ Այս թիմն ընտրական մրցաշարում 9 հաղթանակ է տարել և 1 պարտություն կրել։ Այդ պարտությունը պետք է որ հիշելի լինի հայ երկրպագուներին, քանի որ Հայաստանի հավաքականը նույն խմբում էր Գերմանիայի հետ։ Գերմանացիները պարտվել էին Հյուսիսային Մակեդոնիային։
Ազգերի լիգայում գերմանացիները ոչ այնքան վստահ ելույթներ ունեցան։ Թիմը 3-րդ տեղը զբաղեցրեց խմբում՝ առաջ թողնելով Հունգարիային և Իտալիային։ Բայց, գերմանացիներն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել Ազգերի լիգայի վրա։ Մունդիալից առաջ կայացած ընկերական խաղում Գերմանիան նվազագույն հաշվով հաղթել էր Օմանին։
Ինչ վերաբերում է ծագող արևի երկրի հավաքականին, ճապոնացիները վերջին ընկերական խաղում զիջել են Կանադային։ Ճապոնիայի հավաքականը սեպտեմբերին մի քանի ընկերական խաղ է անցկացրել։ Թիմը չի կարողացել հաղթել Էկվադորին, բայց առավելության է հասել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ խաղերում։
Վերջին անգամ Գերմանիան և Ճապոնիան մրցել են 2006 թվականին։ Ընկերական խաղում գրանցվել է ոչ-ոքի։ Դրանից 2 տարի առաջ կայացած խաղում գերմանացիները հաղթանակ են տարել։
Չեմ կարծում, որ այստեղ անակնկալ կլինի։ Գերմանիայի հավաքականը կարգի հաշվին կարող է դրական արդյունքի հասնել։ Ընտրում եմ Գերմանիայի ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 2.24 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: