Գերմանիա — Սլովակիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 26 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս Խարկովի «Մետալիստի» մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Վիլյնյով դ’Ասկի «Պիեր Մորուա» մարզադաշտում կայանալիք Գերմանիա — Սլովակիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Գերմանիան 1:0, 2:0 կամ 2:1 հաշվով հաղթանակ կտանի: 

Սլովակիան շատ համակրելի մակարդակի թիմ է, որը ցույց տվեց սկզբից ընտրական մրցաշարում, այնուհետև` խմբային փուլում: Երբ պետք էր, նրանք հաղթեցին Ռուսաստանի հավաքականին և 0:0 խաղացին Անգլիայի հետ: Եվրո-2016-ից առաջ Գերմանիայի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը նույնպես ցույց է տալիս, թե որքան լուրջ է Սլովակիայի հավաքականը: Բայց այդուհանդերձ նույն գերմանացիներին հաղթելը կարող է չար կատակ խաղալ սլովակների հետ: Այժմ գերմանացիները լիովին տրամադրված են, ոչինչ թույլ չեն տալու անել, խաղալու են մաքսիմալ խիստ: Միևնույն ժամանակ սլովակներին այդքան հեշտ չի լինի ետ մղել Լյովի թիմի մշտական հարձակումները: Գերմանիան ավելի հնարամիտ թիմ է, քան Անգլիան, որը պարզապես հարվածում էր փակ դռանը` փորձելով այն կոտրել: Գերմանիան խորամանկ քայլեր է մտածում, որպեսզի ճեղքի սլովակների պաշտպանությունը: Կարծում եմ` մեկ կամ երկու գնդակ գերմանացիները կխփեն, դժվար թե շատ: Սլովակներն իրենց հերթին դժվար թե գրավեն Մանուել Նոյերի դարպասը: Այդ պատճառով առաջարկում եմ «Գերմանիայի 1:0, 2:0 կամ 2:1 հաշվով հաղթանակ» տարբերակը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/26 հնս
Գերմանիա - Սլովակիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ