Գերմանիա – Շոտլանդիա: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
Եվրո-2024-ի բացման խաղում «Ալյանց Արենայում» վերջապես կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Գերմանիայի հավաքականը:
«Բունդեսթիմը» բավականին վստահ է զգում իրեն: Գերմանացիները նախորդ 4 խաղում 3 հաղթանակ են տարել և ընդամենը մեկ ոչ-ոքի են խաղացել: Կարծում եմ՝ տանտերերը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից են: Իհարկե, Գերմանիան պատրաստ է նման կարգավիճակին, թիմում շատ են աստղերը, բայց խորհուրդ չեմ տա թերագնահատել Շոտլանդիայի հավաքականին:
40 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ շոտլանդացիները հաղթեցին Իսպանիային, որոկավորման մրցաշարը սկսեցին 5 անընդմեջ հաղթանակով: Փայլուն մարզավիճակում է Սքոթ Մաքթոմինեյը: Շոտլանդիայի հավաքականը վատ տեսք չունի, այստեղ են նաև Ջոն ՄքԳինը, Էնդի Ռոբերթսոնը, Բիլի Գիլմորը: Սթիվ Կլարկի կոլեկտիվն ի զորու է սենասացիա գործել: Այստեղ տեղին է հիշել, որ շոտլանդացիները Եվրոների պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ են տարել 70-ականների մրցաշարում, որը կրկին ընդունել էր Գերմանիան:
Սովորաբար Եվրոյի առաջին հանդիպումները գոլառատ են ստացվում: Նախորդ 9 դեպքից 7-ում 2 թիմերն էլ աչքի են ընկել գոլով: Ենթադրում եմ, որ այս անգամ էլ նույն սցենարը կտեսնենք: Գերմանիայի հավաքականի պաշտպանությունն առայժմ չենք կարող անթերի համարել:
Առաջարկում եմ Գերմանիայի հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: