Գերմանիա – Շոտլանդիա: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
Դե ինչ, մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Մեզ հետաքրքիր ֆուտբոլ է սպասում: Բացման խաղում տանտեր Գերմանիայի հավաքականը մրցելու է Շոտլանդիայի հետ: Գերմանացիները գիտեն, թե ինչպես է պետք սկսել մեծ մրցաշարերը: Մոռացեք, թե ինչ է եղել վերջին մեկուկես տարվա ընթացքում, երբ «Բունդեսթիմը» նախապատրաստական փուլում էր:
Շոտլանդիայի հավաքականն ամենաուժեղ մրցակիցը չէ Գերմանիայի համար: Նման թիմերին ես 2-3 դեմքի թիմ եմ անվանում, բայց շոտլանդացիներն ամուր տղաներ են:
Գերմանիան վերջին շրջանում վատ տպավորություն չի թողնում: Յուլիան Նագելսմանի կոլեկտիվը հաղթեց Նիդերլանդներին, Ֆրանսիային, Հունաստանին, ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հետ, չնայած մոտ էր հաղթանակին:
Շոտլանդիան իր հերթին պարտվեց հոլանդացիներին, Հյուսիսային Իռլանդիային, ոչ-ոքի խաղաց Ֆինլանդիայի հետ, իսկ տանը հաղթեց համեստ Ջիբրալթարին: Այս թիմը կարող է անականկալ մատուցել, սակայն հաստատ ոչ գերմանացիների հետ մրցավեճում, որտեղ երկրապագուներն առաջ են մղելու գերմանական մեքենային:
Առաջարկում եմ Գերմանիայի (-1,5) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: