Գերմանիա – Շոտլանդիա։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 14 հնս 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Գերմանիա – Շոտլանդիա Եվրո-2024-ի խմբային փուլի A խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Վերջապես մեկնարկում է Եվրո-2024-ը։ Մեկնարկային խաղում մրցաշարն ընդունող Գերմանիան կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ։ Թվում է, թե գերմանացիները բացահայտ ֆավորիտ են այս խաղում և ֆավորիտներից մեկը՝ Եվրոպայի առաջնությունում։

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Շոտլանդիցները հիմա բավականին հետաքրքիր թիմ ունեն։ Սթիվ Քլարկը վերջին 2 տարիներին հիանալի աշխատանք է կատարել։ Շոտլանդիայի հավաքականն ընտրական փուլում լավ հանդես եկավ, հաղթեց իսպանացիներին, ավելի շատ հարվածներ կատարեց, հյուրընկալվելիս հաղթեց Իսլանդիային։ Կարգապահ թիմ է, որը հիմնականում խաղում է 5 պաշտպանով սխեմայով։ Եզրերն ակտիվ են։ Ձախից գործում է թիմի ավագ Էնդրյու Ռոբերտսոնը։

Չեմ կարծում, որ շոտլանդացիները կջախջախվեն։ Հասկանալի է, որ Գերմանիայի հավաքականն ուժեղ կազմ ունի, բայց խնդիրներ նույնպես կան։ Պաշտպանությունն իդեալական չի գործում, իսկ գոլային պահերի իրացման հետ կապված նույնպես խնդիրներ կան։

Վերջին 14 խաղերից 13-ի առաջին կեսերում Գերմանիայի հավաքականը չի հաղթել։ Ընտրում եմ առաջին խաղակեսում Շոտլանդիան չի պարտվի խաղադրույքը՝ 2․02 գործակցով։ Ընտրում եմ նաև Շոտլանդիայի հարվածների տոտալը 7․5-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։ Գերմանիայի հավաքականը Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ 8 հանդիպում է անցկացրել։ 6-ում մրցակցիներն ավելի շատ հարվածներ են կատարել։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/14 հնս
Գերմանիա – Շոտլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/14 հնս
Գերմանիա – Շոտլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ