Գերմանիա – Ռումինիա․ Բունդեսթիմը գոլ բաց կթողնի

22:45, 08 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրում Գերմանիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

Գերմանիայի հավաքականը սեպտեմբերին կայացած 3 խաղում 3 հաղթանակ է տարել՝ ընդհանուր 12։0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմը ոչ միայն միավոր չի կորցրել, այլ նաև գոլ բաց չի թողել։ Սա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ Յոահիմ Լյովի հեռանալուց հետո կանխատեսելի էր, որ թիմը նոր գլխավոր մարզչի հետ կբարելավի խաղը։ Կանխատեսելի էր, քանի որ նախ Ֆլիկը լավ ծանոթ է թիմի հիմնական կազմի գրեթե բոլոր խաղացողներին, և հետո երիտասարդ մասնագետը ժամանակին աշխատել է հավաքականի մարզչական շտաբում։ Բացի այդ, գերմանացիները այդ խաղերում մրցել են Հայաստանի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի հետ։ Կազմի ուժեղությամբ, բնականաբար, այս խմբում Գերմանիայից հետո հենց Ռումինիան է։ Այլ հարց է, որ մարտին կայացած խաղերը ռումինացիները ձախողեցին, իսկ սեպտեմբերին հաղթեցին Իսլանդիային և Լիխտենշտեյնին՝ միևնույն 2։0 հաշվով և գոլազուրկ ոչ ոքի ավարտեցին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը։

Իհարկե, նրանց հաղթանակի կամ խաղի գոլերի տոտալի վրա խաղադրույքները բավականին ցածր գործակից ունեն։ Եվ հետո, այս անգամ որոշել եմ խաղադրույք ընտրել ոչ թե Գերմանիայի օգտին, այլ՝ հակառակը։ Կարծում եմ, որ Ֆլիկի թիմն այս խաղում գոլ բաց կթողնի։ Նախ, նույնիսկ ամենահզար հավաքականներն ու թիմերը ոչ միշտ է, որ կարողանում են ինչպես հարկն է տրամադրվել թույլ թիմերի դեմ խաղերին։ Եթե հիշենք, Ֆլիկի «Բավարիան» էլ էր բավականին հաճախ գոլեր բաց թողնում կարգով զգալիորեն ցածր մրցակիցներից։ Այո, արդյունքում՝ Ֆլիկի թիմը ջախջախում էր մրցակցին։

Կարծում եմ՝ նմանատիպ իրավիճակ էլ այս խաղում է լինելու։ Ռումինիան կորցնելու ոչինչ չունի։ Հայաստանի հետ խաղը ցույց տվեց, որ Գերմանիայի հավաքականը հանդիպման հենց մեկնարկային վայրկյաններից միտված է մրցակցի դարպասը գրավելուն։ Եվ այս խմբի ցանկացած մրցակից լավ հասկանում է, որ նույնիսկ 10 հոգով սեփական տուգանայինում պաշտպանվելը ոչինչ չի երաշխավորում։ Հակագրոհների ժամանակ ռումինացիները կունենան գոլ խփելու լավ շանս։ Գերմանիան բավականին բարձր է կառուցում պաշտպանությունը և միշտ չէ, որ թիմի ֆուտբոլիստները կարողանում են կանխել մրցակցի ֆուտբոլիստների մեն-մենակ դուրս գալը Նոյերի դեմ։ Կարծում եմ՝ այս խաղում Ռումինիան կունենա նվազագույն երկու-երեք նմանատիպ պահեր, որոնցից գոնե մեկը կհաջողվի գոլի վերածել՝ շնորհիվ առջևի գծի երիտասարդ և արագ ֆուտբոլիստների։

Ընտրում եմ՝ Ռումինիան գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․23 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/8 հկտ
Գերմանիա – Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ