Գերմանիա — Իտալիա. Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/Ve1YqSl_3Fs
Դե ինչ, սիրելի բարեկամներ, մենք կրկին Փարիզում ենք, և այստեղ շարունակվում է Եվրոպայի առաջնությունը: Փարիզում տեղի է ունենալու 1/4 եզրափակչի Ֆրանսիա — Իսլանդիա հանդիպումը, բայց կցանկանայի իմ ուշադրությունը կենտրոնացնել Բորդոյում կայանալիք հանդիպման վրա` Գերմանիա — Իտալիա:
Հիասքանչ Իտալիան պարզապես Իսպանիայի հետ չափից դուրս էմոցիոնալ, շատ գրավիչ խաղում լիովին արժանիորեն հաղթեց: Կարծում եմ, որ կարող էր նույնիսկ ավելի խոշոր հաշվով հաղթել, հետևաբար, իմ կարծիքով` իտալացիները չափազանց շատ էմոցիաներ թողեցին:
Երբ էմոցիաները հանդիպում են հաշվարկի հետ, իսկ գերմանացիները շատ հաշվարկված են խաղում և դեռևս այս մրցաշարում շատ հստակ, ապա խփվում է, որպես կանոն, հենց սառը գերմանական հաշվարկին: Իմ կարծիքով` Իտալիայի համար Գերմանիան շատ անհարմար մրցակից է, նույնիսկ չնայած նրան, որ իտալացիները նրանց դուրս թողեցին 2006 (Աշխարհի առաջնություն) և 2012 (Եվրոպայի առաջնություն) թվականներին: Կարծում եմ` ահա այս Գերմանիան, որը կարող է խաղալ արդյունքի վրա, դա արդեն ցույց է տվել խմբային փուլում և սլովակների հետ խաղում, գումարած դրան` մենք տեսնում ենք, որ գերմանացիները գոլ բաց չեն թողնում և պաշտպանությունում շատ վստահ են գործում: Այդ պատճառով ինձ թվում է, որ իմաստ կա հիմնվել հենց Գերմանիայից:
Թվում է, թե իտալացիները շատ էմոցիա ու ուժեր են թողել Իսպանիայի հավաքականի հետ խաղում: Ինչքան էլ Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում այդ սուպեր խաղից հետո համակրեմ Կոնտեին և Իտալիային, կարծում եմ, որ Իտալիան, հավանաբար, 1/4 եզրափակչում կավարտի իր ելույթները:
Այս զույգում 2,16 գործակցով կփորձեմ առաջարկել Գերմանիայի մաքուր հաղթանակը: Ոչ թե անցումը, այլ 2,16 գործակցով հենց հիմնական ժամանակում Գերմանիայի հաղթանակը:
Սա իմ կանխատեսումն է «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Հուսով եմ, որ կանխատեսումը հաջող կստացվի: Դիտում ենք ֆուտբոլ: Չաո:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: