Գերմանիա — Իտալիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

23:00, 02 հլս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի Գերմանիա — Իտալիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում գերմանացիների (0) ֆորայով, ինչպես նաև «չոր» հաշվով հաղթանակի վրա: 

https://youtu.be/oJEj48T0R4Y

Ողջույն բոլորին: Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչներից ամենահնչեղը և հեղինակավորը կկայանա հիասքանչ Բորդո քաղաքում: Իտալիան ընդդեմ Գերմանիայի, և ինձ թվում է, որ այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես մրցաշարի վաղաժամ եզրափակիչ: Այդպիսի կարծիք ունեի, երբ դեռ միայն ձևավորվել էր մրցաշարային ցանցը, քանզի նկատելի էր, որ ցանցի հենց այս քառյակն էր ուժեղագույնը: Այս երկու թոփ-թիմերը հավաքվել էին, գումարած նաև Իսպանիան: 1/8 եզրափակչի հանդիպումները նայելուց հետո միմիայն համոզվեցի դրանում, քանի որ և՜ Իտալիան, և՜ Գերմանիան ֆանտաստիկ ուժեղ ֆուտբոլ ցուցադրեցին: Ընդհանրապես, վերջին տարիներին հավաքականի մակարդակով ինչ-որ հիասթափություն կա: Նրանք ամեն տարի ավելի շատ են զիջում ակումբային ֆուտբոլին, բայց այն, ինչը 1/8 եզրափակչում ցույց տվեցին Գերմանիան և Իտալիան, գործնականում հզոր էր: Այսպիսի մակարդակում կորավ Ֆրանսիայի հավաքականը խաղը` տիտղոսի մեկ այլ գլխավոր հավակնորդ: Այս մրցաշարի բոլոր 4 խաղերում ֆրանսիացիները զգալիորեն ավելի վատ երևացին, քան իտալացիները և գերմանացիները, այդ պատճառով ինձ թվում է, որ Գերմանիան և Իտալիան այս մրցաշարում հաղթելու շատ լավ շանսեր ունեն, բայց ցավոք, նրանք միմյանց հետ են խաղում և կարծում եմ, որ այդուհանդերձ ավելի շատ շանսեր ունի Գերմանիան:

Ամենայն հավանականությամբ, փակ խաղ կլինի: Երկու մեծագույն դարպասապահներ` Բուֆֆոնը և Նոյերը, իրենց թիմերի ավագներն են: Երկուսն էլ այս մրցաշարում ոչ մի գոլ բաց չեն թողել: Գերմանացիներն ընդհանրապես գոլ չեն ընդունել, իտալացիներն իրենց միակ գնդակը բաց են թողել Իռլանդիայի հետ ոչինչ չորոշող խաղում, երբ նրանք վաղաժամ ապահովել էին առաջին տեղը և օպտիմալից հեռու կազմ էին դուրս բերել:

Դժվար թե գոլային հրավառություն լինի: Քիչ է, որ երկու թիմերն էլ հիանալի դարպասապահներ ունեն, ավելացրած դրան նաև պաշտպանական գծերը, որոնք գերազանցում են մյուսներին և ավելի ուժեղ են նայվում: Իտալիայի հավաքականի պաշտպանության կենտրոնում «Յուվենթուսի» եռյակն է` այս մրցաշարում հուսալիության օրինակ: Այն, ինչը ցույց է տալիս Գերմանիայի հավաքականը, այն, թե ինչպես է գործում Ժերոմ Բոատենգը, հիացնում է: Հավանաբար Բոատենգը հերթական անգամ կփոխի կենտրոնական պաշտպանի օրինակը` այդպես շատ և այդքան օգտակար միանալով առջևում, այդպես լավ տալով առաջին փոխանցումները, մրցակցի խաղադաշտում այդքան ակտիվ դեր ունենալով թիմային գործողություններում: Իհարկե, այդ ամենը նրա շնորհիվ, որ նրան ապահովագրում է Հումմելսը, բայց Բոատենգը գործնականում հիացնում է: Ինձ թվում է, որ նա մրցաշարի լավագույն խաղացող դառնալու լավ շանսեր ունի: Ի դեպ, դրա գործակիցը 30-ից ավել է:

Բայց այժմ խոսենք ոչ թե դրա, այլ նրա մասին, թե ինչ է լինելու այս խաղում: Ինձ թվում է, որ տոտալ քիչն է առաջարկվում, բայց գործակիցը շատ ցածր է: Այդ պատճառով հավանաբար կխաղայի հաղթողի վրա: Ինձ թվում է, որ Գերմանիայի շանսերն ավելի շատ են: Իմ կարծիքով` Գերմանիայի հավաքականի համար հենց Իտալիան է վերջին ամենաահեղ մրցակիցը: Եթե Գերմանիան հաղթանակ տանի այս խաղում, ապա պետք է հաղթի մրցաշարը:

Սա հենց ամենադժվար փորձությունն է, քանզի տակտիկապես «Սկուադրա Աձուրան» լավն է երևում և յուրաքանչյուր մրցակցի դեպքում ինչ-որ առանձնահատուկ բան է մտածում: Այն, թե ինչպես Կոնտեն փակեց Բուսկետսին, ուղղակի հիացրեց: Իհարկե, Գերմանիայի հավաքականի դեպքում նույնպես Անտոնիո Կոնտեն ինչ-որ բան կմտածի, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ Գերմանիան ավելի շատ շանսեր ունի, այս թիմը վարպետացած է: Գերմանացիների կիսապաշտպանությունը և հարձակման գիծն ավելի ուժեղ է թվում: Մեկը` հավաքված, մյուսը` անհամեմատ ավելի ռիսկային խաղադրույք: Հավաքված` Գերմանիայի հավաքականի (0) ֆորայով հաղթանակը: Գործակիցը շատ մեծ չէ, բայց ինձ թվում է, որ կարելի է խաղալ և ոչ-ոքիի դեպքում վերադարձ կստացվի: Կարելի է նաև խաղալ, եթե լայնույթներում գտնեք Գերմանիայի հաղթանակը կամ 90, կամ 120 րոպեների ընթացքում, եթե այդպիսի խաղադրույք կա: Ճիշտն ասած` չեմ տեսել: Իհարկե, Գերմանիան հիմնական ժամանակում ավելի շատ շանսեր ունի, լրացուցիչում նույնպես: Եթե լրացուցիչ ժամանակում ինչ-որ մեկը հաղթի, ապա ամենայն հավանականությամբ Գերմանիան: Իսկ եթե գործը հասնի 11 մետրանոցներին, ապա արդեն խաղադրույք կկատարեի Իտալիայի հաղթանակի և Բուֆֆոնի վարպետության վրա: Ինձ թվում է, որ 90 րոպեի արդյունքում 1,53 գործակցով (0) ֆորան արժեքավոր առաջարկ է:

Ավելի ռիսկային խաղադրույք` Գերմանիայի հավաքականի «չոր» հաշվով հաղթանակ: Պարզապես խաղալ Գերմանիայի հաղթանակի վրա հավանաբար այդքան էլ հեռանկարային չի լինի: Այստեղ գործակցի և ռիսկի հարաբերությունը վտանգավոր է: Իսկ ահա խաղադրույք կատարել «չոր» հաշվով հաղթանակի վրա, հաշվի առնելով, որ Գերմանիան այս մրցաշարում ընդհանրապես բաց չի թողել և հուսալի է նայվում պաշտպանությունում, իսկ Իտալիայի հավաքականը 10 համար չունի, չունի կրեատիվ խաղացողներ և հարձակման գծում չկան առաջատարներ, բայց կա հիանալի թիմային խաղ:

Այնուամենայնիվ ինձ թվում է, որ Գերմանիայի «չոր» հաշվով հաղթանակի գործակիցը ավելի լավ առաջարկ է, քան ուղղակի խաղադրույք կատարել Գերմանիայի մաքուր հաղթանակը:

Այսպիսի մտքեր այս խաղի վերաբերյալ: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր` «Спорт-Экспресс»-ի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար: Բոլորին լավ տրամադրություն ու հաջողություն:

Օրդինար: Վերադարձ
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/2 հլս
Գերմանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/2 հլս
Գերմանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ